Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ Սահակյան
Արխիվ

Դասադուլի մասնակից ուսանողները խիստ կպատժվեն. դասախոսները սպառնացել են

Արդեն մեկ շաբաթ է՝ ուսանողները շարունակում են դասադուլները և բողոքի ակցիաներն ընդդեմ «Զինվորական ծառայության մասին» նոր օրենքի, որով սահմանափակվում է տարկետման իրավունքը։

Այսօր էլ նրանք հավաքվել են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դիմաց՝ ֆրանսիական պուրակում:

Նախաձեռնող խմբի անդամները բարձրախոսով կոչ են անում բոլորին միանալ իրենց ակցիաներին և պարզաբանում են, թե ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ օրենքի փոփոխությունը:

Հիշեցնենք, որ մինչ օրս ուսանողներին ընդունել են Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և երկրի վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրանց հետ, սակայն, ուսանողները համաձայնության չեն եկել: Ավելի ուշ, նրանց խոստացել էին ընդունել Ազգային ժողովի պատգամավորները՝ մասնակցելու «Զինվորական ծառայության մասին» նոր օրենքի քննարկմանը, սակայն նիստը հետաձգվել էր:

Ուսանողները NEWSPRESS.am-ի հետ զրույցում այս առթիվ նկատեցին, որ պատգամավորներն իրենց խաբել են: Ուսանողները հենց այդ երեկո ընդունարանից փորձել են կապ հաստատել որևէ խմբակցության պատգամավորներից մեկի հետ, սակայն դա նրանց այդպես էլ չի հաջողվել:

Այժմ ուսանողները շարունակում են ցույցերը:

Հարկ է նկատել նաև, որ նախաձեռնող խումբը բացել է ֆեյսբուքյան էջ, որի միջոցով հանրությանն իրազեկում է իրենց գործողությունների մասին: Սակայն պետք է նկատել նաև, որ օգտատերերի զգալի մասը նախաձեռնությունը գրկաբաց չի ընդունում: Քաղաքացիներից շատերի կարծիքով՝ այս ակցիան ևս կահամալրի այն տապալված ցույցերի շարքը, որոնք կազմակերպվել էին սոցիալական խնդիրները վեր հանելու և լուծում տալու համար:

Որպես այդպիսիք՝ մատնանշվում են «Էլեկտրիկ Երևանը», «Սասնա ծռերը» և տրանսպորտի թանկացման դեմ ակցիան:

Լինա Կասյանն, օրինակ, գրել է.

«Ուսանողների ակցիան կարժևորվեր և հարգանքի կարժանանար, եթե մեր իրականության մեջ իշխանության, կառավարության կողմից թույլ տրված ցանկացած անարդար մոտեցում ևս ուսանողների կողմից համանման ուշադրության և համախմբվածության արժանանար»:

Շուշան Ղազարյանն էլ գրառել է.

«Եթե ժամանակին միանայիք Ծռերի ցույցերին, էս օրը չէիք ընկնի։ Բանակի վախից դուրս եք եկել, «հերոսներ»»:

Համենայն դեպս, ուսանողներն իրենք մարտական են տրամադրված և մտադիր են ավարտին հասցնել սկսած գործը և պայքարը տանել մինչև վերջ՝ հասնելով հանգուցալուծման (այսինքն՝ հասնել այն բանին, որ օրենքը չընդունվի-հեղ.): Բացի սկզբունքայնությունից, այսօր սկսած գործն ավարտին հասցնելու այլ շարժառիթ ևս կա: Ուսանողները հետքայլ այլևս չեն կարող անել, թեկուզ և հենց այն պարզ պատճառով, որ որոշ ֆակուլտետների դեկաններ ուսանողներին սպառնացել են կտրել թոշակից և կիրառել համապատասխան այլ պատիժներ՝ ընդհուպ մինչև հեռացում՝ ցույցերին մասնակցելու համար:

Թո կոնկրետ ովքեր են այդ դասախոսները, ուսանողները NEWSPRESS.am-ի հետ խոսելիս անուններ չտվեցին, միայն նկատեցին, որ ամեն դեպքում պետք է ակցիան հասցնել նպատակակետին:

Ամեն դեպքում կան նաև կարծիքներ, որ ուսանողների ակցիան ինքնաբուխ է և արժանի է հարգանքի: Մարինե Բաշյանն, օրինակ, այս առթիվ գրել է, որ ուսանողների պայքարն արդար է և տեղին:

«Կեցցե՛ք, ու գնացե՛ք մինչև վերջ: Իսկ Կառավարությանը թող չհուզի մասնակից ուսանողների քանակը՝ մեկընդմիշտ իմացե՛ք բոլորն էլ դեմ են այդ օրենքին»:

Արմինե Մկրտումյան