Տաքսի նստած քույրերին կանգնեցրել են, նստեցրել այլ մեքենա. մեկը նետվել է մեքենայից, մյուսին դանակահարել են. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին դանակահարված երիտասարդ աղջիկ է տեղափոխվել բժշկական կենտրոն։
«Մեզ հաջողվեց պարզել, որ տուժածն Արագածոտնի բնակչուհի է, 27 տարեկան։ Դեպքի օրը նա քրոջ հետ գտնվել է տաքսի ավտոմեքենայի մեջ, սակայն ճանապարհին նրանց կանգնեցրել են, նստեցրել այլ մեքենա։ Ճանապարհին աղջկա քույրն իրեն նետել է ավտոմեքենայից, իսկ մյուսը՝ ավելի ուշ դանակահարված տեղափոխվել բժշկական կենտրոն»,- գրում է կայքոը։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում