Ո՞վ է իրավունք տվել Թագուհի Թովմասյանին «լրագրողական աշխարհի» անունից հայտարարություններ անել. Անի Հովհաննիսյան (վիդեո)
Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ասուլիսին ընդառաջ.
Ինձ կալանելու օրը՝ 2016թ. մայիսի 5-ին, Թագուհի Թովմասյանն իր վրա վերցնելով միաժամանակ դատախազի ու դատավորի գործառույթները, իմ անձի մասով մեղադրող սուտ նյութեր է հրապարակում։ Դա դեռ մի կողմ. Թագուհու կայքը գրում է՝ մեջբերում եմ.
«Հ. Գ. analitik.am-ի հետ կատարվածը ոգևորությամբ են ընդունել լրագրողական աշխարհում…»։
Հիմա ինձ հետաքրքիր է այս երկու հարցերի կոնկրետ պատասխանները։
1. Ո՞վ է իրավունք տվել Թագուհի Թովմասյանին «լրագրողական աշխարհի» անունից հայտարարություններ անել։
2. Կա՞ն արդյոք լրագրողներ, ովքեր, ըստ Թագուհու, ոգևորվել էին իմ կալանավորվելու առթիվ, եթե կան՝ կխնդրեի, որ անպայման հրապարակային գրեին այդ մասին։
Ըստ իս, բացի ոստիկաններից, քննիչներից, դատախազից ու Թագուհի Թովմասյանից որևէ մեկը չէր ոգևորվել, իսկ Թագուհի Թովմասյանի խանդավառության ակունքներին կանդրադառնամ ասուլիսի ժամանակ։
Հ.Գ. Հելսինկյան Ասոցիացիային տված հարցազրույցում անդրադառնում եմ նաև այդ արատավոր երևույթին։
Մինչ ասուլիս քիչ մնաց!»