Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ Սահակյան
Հասարակություն

Առողջապահության նախարարության աշխատակիցների աղջիկներն առաջինը կպատվաստվեն գարդասիլով. Անահիտ Հայթայան

Արդեն մի քանի օր է՝ համացանցը ողողվել է կոչերով, որոնք ուղղված են ՀՀ կառավարության հերթական որոշման դեմ: Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ դեկտեմբերի 2-րդ շաբաթում Հայաստանի դպրոցներում կսկսվեն 13-ամյա աղջիկների պատվաստումներ՝ գարդասիլով:

Սա բավականին մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ մտավախություն կա, թե այն կարող է քաղցկեղ առաջացնել:

Ֆեյսբուքյան օգտատերերն այս առթիվ իրենց մտահոգությունն են հայտնել. եթե դա ճիշտ է՝ ինչու առողջապահության նախարարությունը չի արձագանքում:

«Ո՞վ է ասել, թե չենք արձագանքել. Գարդասիլի մասին համացանցում եղած նյութերը գիտական հիմնավորում չունեն: Մինչ դեռ մեր կայքէջում կան համապատասխան նյութեր, որոնք մանրամասնորեն տալիս են պատվաստման և դրա հետևանքների նկարագիրը»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

Նա նկատեց, որ նախարարությունը խնդրին դեռ էլի կանդրադառնա, սակայն հարկ համարեց մինչ այդ նշել, որ Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, ով առողջապահական ոլորտում իրականացվող ցանկացած նախաձեռնության դեպքում մշտապես աչքի է ընկել քննադատական մոտեցմամբ, այս անգամ հակառակ տեսանկյունից է հանդես եկել. Մկրտչյանը ողջունել է նախաձեռնությունը:

«Նախարարությունում մեր ազգի թշնամիները չեն. աշխարհի 71 երկրում նման պատվաստում արվում է, բայց ի՞նչն է պատճառը, որ մարդիկ նման հայտարարություններով հանդես են գալիս՝ չեմ կարող ասել: Մարդիկ նույնիսկ լավ գործերն են որպես վատ ներկայացնում: Չգիտեմ՝ ո՞ւմ է պետք, որ նման արձագանք գտնի այս պատվաստման լուրը»,-ասում է Անահիտ Հայթայանը:

Նա վստահեցնում է, առողջապահության նախարարության բոլոր աշխատողները պատրաստ են առաջինն իրենք իրենց աղջիկներին ներարկել այդ պատվաստանյութը:

«Մեր բոլոր աշխատակիցներն, ովքեր ունեն այդ տարիքի աղջիկներ, հայտարարել են, որ իրենց աղջիկները պատվաստվողներից առաջինն են լինելու, դա լինելու է բոլորի աչքի առաջ, ու բոլորը դա կտեսնեն»,-եզրափակեց Անահիտ Հայթայանը:

Արմինե Մկրտումյան