Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ Սահակյան
Հասարակություն

Աղքատությունը Հայաստանից չի նահանջում. 900 000 աղքատ մարդ կա

2015-ին աղքատության մակարդակը վիճակագրորեն չի փոխվել, նախորդ տարվա համեմատ` այն նվազել է միայն 0.2 տոկոսով: Ավելին` նախորդ տարի Հայաստանում աղքատության մակարդակը դեռ գերազանցել է 2008-ի աղքատության մակարդակը: 2015-ին աղքատության մակարդակը կազմել է 29.8 տոկոս, ինչը նշանակում է, որ երկրի 10 բնակչից մոտ 3-ն ամսական 41 698 ՀՀ դրամ` վերին աղքատության գծից ցածր են գտնվել:

2015-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 000 մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը` մոտ 310 000, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը` 60 000 մարդ:

Երևանում, ըստ տարածաշրջանների, աղքատության մակարդակն ամենացածրն է (25 տոկոս), այն 1.4 անգամ ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում: Աղքատության մակարդակով միջին հանրապետականից բարձր են ՀՀ Շիրակի, Լոռու, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ցուցանիշները:

ՀՀ Շիրակի մարզում գրանցվել է, հանրապետության կտրվածքով, աղքատության ամենաբարձր մակարդակը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության 45 տոկոսը:

Ինչ վերաբերում է նվազագույն սպառողական զամբյուղին, որով նաև պայմանավորվում է աղքատության մակարդակը,ապա 2017 թվականի երրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով այն կազմել է ամսական կտրվածքով 55 հազար 591.9 դրամ, տարեկան կտրվածքով՝ 667 հազար 102.2 դրամ:

Զամբյուղի արժեքը հաշվարկում է ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի։

2017թ.-ի եռամսյակում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 31 հազար 407.8 դրամ՝ ամսական կտրվածքով, 376 հազար 893.9 ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով:

Պարենային զամբյուղը ներառում է 11 անուն սննդամթերք՝ այնպիսի քանակությամբ, որն ապահովում է օրական 2.412.1 կկալ էներգետիկա՝ 1 շնչի հաշվով։

Ըստ պաշտոնական հաշվարկների՝ պարենային զամբյուղում ամենամեծ չափաբաժինը հատկացրել են հացամթերքին՝ 355 գրամ, որից 250 գրամ հացն է, 20 գրամ ալյուր, 15 գրամ մակարոնեղեն, 50 գրամ ձավարեղեն և 20 գրամ ընդեղեն:

Զամբյուղում կարտոֆիլի օրական չափաբաժինը 250 գրամ է, բանջարեղենը՝ 300 գրամ, միրգը՝ 200 գրամ:

Պարենային զամբյուղի մեջ մտնում է նաև 100 գրամ միս: Սա նշանակում է, որ մարդ կարող է մեկ կգ միս գնել 10 օրը մեկ կամ ամսական գնել 3 կգ միս: Մսի մեկ կգ-ը հաշվարկած է 2 հազար 568.4 դրամ: Ձկան օրական չափաբաժինն էլ մեկ անձի համար հաշվարկած է 30 գրամ:

Վերջին թանկացումների և ցածր աշախտավարձերի ֆոնին աղքատության մակարդակը սպառնում է երկրում աճել: Եթե որոշակի վերապահում մոտենալ ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշներին, ապա երկրի բնակչության զգալի մասն աղքատ է և հյուծված և այս երկու միտումները շարունակվում են: