Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ Սահակյան
Հասարակություն

Եթե բոլոր ուսանողները միանան պայքարին, ինչ-որ բան կստացվի. նախաձեռնող խումբը հացադուլ է սկսել (ֆոտո)

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Երևանի Պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողները դասադուլ են հայտարարել։ Նրանք բողոքում են «Զինվորական ծառայության մասին» նոր օրենագծի դեմ: Ուսանողները պահանջում վերանայել օրինագիծը և վերականգնելով տարեկետման իրավունքը։ Անցած շաբաթ ԵՊՀ-ի ուսանողությանն են միացել նաև Երևանի բժշկական համալսարանի և Թատերական ինստիտուտի ուսանողները։

Իսկ արդեն այսօր մի քանի ուսանողներ հացադուլ են հայտարարել: Թե որքա՞ն կարող են շարունկել իրենց պայքարը ուսանողները և ինչ արդյունքներ կտան, պարզ չէ, հատկապես, երբ այս նախաձեռնությանը ոչ բոլոր ուսանողներն են միացել:

Թեմայի շուրջ Newspress.am-ը զրուցեց ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի Կովկասագիտության բաժնի բակալավրիատի ուսանող՝ Հայկ Պետրոսյանի հետ։

OLYMPUS DIGITAL CAMERA

-Հայկ՛, դեռ որքա՞ն ժամանակ կշարունակվի այս պայքարը։

-Պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինջև մենք չհասնենք մեր պահանջներին, բայց առաջնային նպատակ է երկրորդ ընթերցմանը ճնշել, որպեսզի մեր ձայնը ավելի լսելի լինի։ Հետո, թե ինչպե՞ս իրադարձությունները կզարգանան՝ այս պահին չեմ կարող ասել։

-Բացի դասադուլից չկա՞ն այլ տարբերակներ, որպեսզի հասնեք ձեր նպատակին։

-Մենք փորձել ենք պայքարի գրեթե բոլոր մեթոդները, սակայն ականատես ենք եղել, որ մեր ձայնը լսելի չէ։ Սա ամենալուրջ միջոցն է որով մենք կարող ենք հասնել մեր նպատակին, բայց ունենք նաև պահուստային տարբերակներ, որենց մասին այս պահին չեմ կարող ասել։

-Արդյո՞ք դասադուլը կհանգնեցնի նրան, որ իշխանությունը կընդունի ձեր տեսակետն ու կվերանայի օրինագիծը:

-Չենք կարծում, որ դասադուլը ինքնին միջոց է, որ իշխանությունը լսի մեր ձայնը։ Մեր կարծիքով այստեղ խնդիրը ուսանողների անտարբերության մեջ է, եթե նրանք փորձեն մի փոքր անտարբեր չլինել և մասնակից դառնալ մեր պայքարին, գաղափարապես հասկանան, թե ինչ ենք մենք իրականում ուզում, ապա շատերը կմիանան մեզ և այդ դեպքում հնարավոր է ինչ-որ բան ստացվի։

-Չնայած նրան, որ ուսումը առաջնային է այնուամենայիվ, եթե 18 տարին լրացած տղաները 4-5 տարի հետո գնան ծառայության այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում մեր սահմանի, երկրի իրադրությունը։

-Ճիշտ է սահմանի խաղաղությունը առաջին հերթին պայմանավորված է բանակով, մեր զինված ուժերով, բայց այնուամենայնիվ ես էլ որպես պատմաբան շատ դեպքեր կարող եմ արձանագրել, որ սահմանի անդորրը միայն զինվորով չէ պայմանավորված։ Զինվորի թիկունքին պետք են առաջին հերթին շատ խելացի զանգվածներ, գիտնականներ, ովքեր իրենց ներդրումը պետք է ունենան սահմանի անդորրը պահպանելու գործում, իսկ այս օրինագիծը, ըստ էության, գիտնականների թիկունքը փակում է, քանի որ նրանք ևս զորակոչվելու են բանակ։ Գիտեք մի այսպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մոտակա 3-4 տարիների ընթացքում հնարավոր է մենք սահմանին խնդիրներ չունենանք։ Այդ 3-4 տարիներից հետո մենք հայտնվելու ենք վակուումում , իսկ հետո ինչ լուծումներ կգտնվեն մենք չենք էլ պատկերացնում։

-Լուրեր են տարածվում, որ դասախոսները սպառնում են ուսանողներին ասելով, որ կզրկեն կրթաթոշակից կամ կհեռացնեն, որքանո՞վ են ճիշտ այս տեղեկությունները։

-Ես այս պահին չեմ կարող ասել ճիշտ են, թե ոչ, սակայն ես նույնպես լսել եմ դա։ Նշեմ, որ սա սխալ մոտեցում է դասախոսական կազմի կողմից, որովհետև ուսանողները ինքնիշխան են և նրանց պարտադրել դասի նստել, կամ ինչ-որ այլ մեթոդներով ճնշելը ինձ թվում է սխալ է։ Այս պատիժները, եթե նոր են ուզում սահմանել դա էլ արդարացի չէ, ուստի ես չեմ կարծում, որ նման լուծումները հարիր են ԵՊՀ-ին կամ այլ բուհերին:

Զրուցեց Հասմիկ Գասպարյանը

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA