Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Ժամանակ». Մոսկովյան կանգառ եվրոպական երթից առաջ. Պուտինը սկզբունքային է

«Ժամանակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը վաղն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա: Այցի պաշտոնական առիթը Տրետյակովյան պատկերասրահում «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունն է, որին մասնակցելու են Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները: Սպասվում է նաև Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը: «Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին»,- ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Քաղաքական և փորձագիտական շրջանակներում կարծիք են հայտնում, որ Սարգսյանի մոսկովյան այցն իրականում կապված է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի հետ, որի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերի 24-ին` Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:

Իհարկե, հեռու ենք այն պարզունակ մտքից, որ կարող է կրկնվել 2013-ի նախադեպը, երբ Մոսկվան «կացնային» տարբերակով չեղարկեց Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը` Հայաստանին պարտադրելով անդամակցություն Մաքսային միությանը: Հիմա վիճակն արմատապես տարբեր է ու դրա վկայությունը թերևս այն է, որ Երևանն ու Բրյուսելն արդեն նախաստորագրել են փաստաթուղթը, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Մոսկվայի գիտության: Այսօրվա հիմնական առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի ու Եվրամիության միջև համագործակցությունը լոկալ դրսևորում ունի և չի տեղավորվում, այսպես կոչված, մեծ փաթեթի մեջ` ինչպես 2013թ-ին էր, երբ Հայաստանը, ըստ էության, դարձավ Կրեմլի հակաուկրաինական ագրեսիայի առաջին թիրախը, այլ խոսքով` ճնշելով Սերժ Սարգսյանին, Մոսկվան առավելապես նպատակ ուներ վախեցնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի աչքը:

Բացի այդ, հիմա Հայաստանը ԵՏՄ անդամ է ու, անկախ այն հանգամանքից, որ շրջանակային համաձայնագիրը խիստ կարևոր է Հայաստանի համար` այն չի ենթադրում Հայաստանի ապագա անդամակցություն Եվրամիությանը: Ավելին, Մոսկվայում թերևս վստահ են, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը բովանդակային հարթության վրա Հայաստանում չի իրագործվի` այսպիսով անսասան պահելով քրեաօլիգարխիայի իշխանությունը, ինչը ռուսական ազդեցության կարևոր երաշխիք է:

Նոյեմբերի 24-ին Ռուսաստանը չի խոչընդոտելու Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրմանն ու այս անգամ, կարծես թե, գործընթացի հիմնական ռիսկերը պայմանավորված չեն ռուսական գործոնով: Սրանով հանդերձ` Պուտինի համար խիստ սկզբունքային է, որ Բրյուսել տանող Սերժ Սարգսյանի ճանապարհն անցնի Մոսկվայով: Պուտինի համար խիստ էական է Բրյուսելին հասկացնել, որ Հայաստանի անգամ եվրոպական քաղաքականությունը, ձգտումները վերահսկվում, ուղղորդվում են Մոսկվայի կողմից:

Իհարկե, այս համատեքստն էապես նվազեցնում է Հայաստանի սուբյեկտությունը` նույնիսկ Բրյուսելին հուշելով Հայաստանի հետ կապված հարցերում առաջնային համարել Մոսկվայի կարծիքը: Սակայն սա է այսօրվա իրականությունը եւ պատահական չէ, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հետևողականորեն պնդում են, որ պետք չէ եվրաինտեգրումը հակադրել հայ-ռուսական հարաբերություններին, այլ խոսքով` դիտարկել ապագաղութացման համատեքստում: Մոսկվան ամեն ինչ արել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի քաղաքական նշանակությունը նսեմացնելու համար և, մեծ հաշվով, դա նրան հաջողվել է Հայաստանի իշխանության վախվորած քաղաքականության հետևանքով:

Իհարկե, Պուտին-Սարգսյան վաղվա հանդիպման օրակարգն ավելի տարողունակ է, եթե հաշվի առնենք, որ հաջորդում է Պուտին-Էրդողան հանդիպմանը և նախորդում է Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցին: Մյուս կողմից` երեկ ռուսաստանահայ բիզնեսը հայտարարել է Հայաստանում մեկ միլիարդ դոլար ներդրում անելու պատրաստակամության մասին, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի բարձր իշխանության գիտության, ըստ այդմ` Պուտինն ու Սարգսյանը կքննարկեն նաև հարցերի շրջանակ, որը վերաբերում է 2018-ի համատեքստին:

Այնուամենայնիվ, վաղը մեկնարկում է Սերժ Սարգսյանի եվրոպական երթը, որն անցնում է Մոսկվայով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում