Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ Սահակյան
Հասարակություն

«Էկո-Մեդիա ցանցի» լրագրողները խաղաղության ծառատունկ արեցին սահմանամերձ Բերդում

Լուսանկարները՝  Tert.am-ի

«Էկո-Մեդիա ցանցի» լրագրողները Բնապահպանության նախարարության աջակցությամբ ճանաչողական այցով Տավուշի մարզում էին, որտեղ ծանոթացան թե′ Իջևանի «Կանաչ սիմֆոնիա», թե′ Բերդի «Սորաններ» դենդրոպարկերին:

Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկը Բնապահպանության նախարարության արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի ենյության ներքո գտնվող չորս դենդրոպարկերից մեկն է: Ծառայգու տարածքը 62 հա է, 161 ծառաթփատեսակներ կան, հիմնադրվել է 1962 թվականին` Հրանտ Ավագյանի կողմից:

Դենդրոպարկի հարակից տարածքում է գտնվում Ցլիկ Ամրամի բերդը, որը հիշեցնում է ուղղաձիգ ժայռ, պեղումներ չեն իրականացվել, և ամրոցի  մուտքերն ու ելքերը փակված են:

«Սորաններ» դենդրոպարկի նորանշանակ տնօրեն Դավիթ Աթոյանը նշեց, որ տարածքում տուրիզմը զարգացնելու նպատակով նախատեսվում է զիփլայն կառուցել դենդրոպարկի տարածքից: Ամռանն, ըստ նրա, շատ զբոսաշրջաիկներ են գալիս դենդրոպարկ, այստեղ է անցկացվում նաև Հատապտուղների և մեղրի փառատոնը, որը ևս տուրիզմ զարգացնելու համար կարևոր խթան է:

Տնօրենը կարևորեց դենդրոպարկի ցանկապատի հարցը, դենդրոպարկի տարածքում ամբողջական ոռոգման խնդիր կա՝ մասամբ ունեն, իսկ այս տարվա չոր եղանակն, ըստ նրա, շատ վնասներ է հասցրել այգուն, սակայն տուրիզմը մնում է դենդրոպարկի գլխավոր հարցը:

«Եկող տարի փայտից տաղավարներ կտեղադրվեն, հանգստի գոտի կդարձնենք: Դենդրոպարկն արդեն տարիների կուտակված աղբից ենք մաքրել և այգի մուտք գործող երկրորդական մեքենաների ճանապարհներն արգելափակել ենք»,- ասում է Դավիթ Աթոյանը:

Էկո-լրագրողները ճանաչողական այցի ժամանակ խաղաղության ծառատունկ իրականացրին «Սորաններ» դենդրոպարկում, խոստացան վերադառնալ և հաջորդ տարի տեսնել, թե ինչպես են աճել նորատունկ տուաները:

Ի դեպ, դենդրոպարկը հարուստ է պատմական հուշարձաններով, այստեղ է գտնվում մարշալ Հովհաննես Բաղրամյանի՝ 1976թվականին տնկած ծառը, այգու տարածքում ժայռի վրա ցույց են տալիս նախամարդու հետքը՝ հենց ժայռերի վրա, այգում կան հուշարձաններ, որոնք պահպանվել են դեռևս խորհրդային շրջանից, իսկ ամենաազդեցիկը՝ դենդրոպարկից հրաշալի տեսարան է բացվում Բերդ սահմանային քաղաքի վրա՝ հատկապես գիշերը, երբ սահմանային քաղաքը լույսերի մեջ է:

Տավուշի մարզում էկո-լրագրողներն այցելեցին նաև Իջևան քաղաքի դենդրոպարկ:

Նշենք, որ դենդրոպարկը հիմնադրվել է 1962 թ., այն հիմնադրել է պարկի ներկայիս տնօրեն Մեխակ Սայադյանի հայրը՝ Լյուդվիգ Սայադյանը: Իջևանի դենդրոպարկում առկա է 600-ից ավելի ծառաթփատեսակ, տարածքը 15 հա է:

Այստեղ կարող են ծառ գնել և անվանական ծառատունկ կատարել՝ ի հիշատակ դենդրոպարկ այցելության:
Չորային կլիման Իջևանի դենդրոպարկին ևս վնասներ է հասցրել, ծառեր են չորացել:

Այգու «հերոսը» սեկվոյաներն են, որոնց բները մշտական հարվածներից պոկվել են. կեղևը փափուկ է, և այցելուներն իրենց ուժն են փորձում կեղևի վրա: Տնօրեն Մեխակ Սայադյանը որոշել է ցանկապատել սեկվոյայի շուրջը:

Այստեղ է գտնվում արջատխլենու միակ ծառուղին. այն տնկվել է պատահաբար, հետո պարզել են, որ աշխարհում որևէ տեղ արջատխլենու նման ծառուղի չկա: Դենդրոպարկի մուտքն ազատ է:

Երկու դենդրոպարկերը հայոց բնության հրաշք անկյուններ են՝ Հայաստանը և հայկական բնաշխարհը բացահայտելու եզակի հնարավորություն:

NEWSPRESS.am