Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ Սահակյան
Քաղաքականություն

Մի՞թե հնարավոր է այդքան չսիրել սեփական ժողովրդին

2018թ. Հայաստանում թոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: 2018թ. կրճատվելու են  առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներին ուղղվող գումարները, իսկ պետական պարտքը «ծաղկում է»: Բացի դրանից, արդեն սկսվել են թանկացումները. կասկածներ կան, որ հաջորդ տարվանից թանկացումները ևս «կբարգավաճեն»՝ իհարկե, աղքատության ֆոնին:

Եթե Ազգային վիճակագրական ծառայությունն էլ հաշվարկել է 900 000 աղքատ մարդ՝ մոտ 2.5 մլն մարդուց, ապա լուսավոր, ապահով երկրի մասին խոսք չի կարող:

Ինչքան ժողովուրդն աղքատ, այնքան հարուստ են իշխանությունները, ինչքան աղքատ, այնքան ավելի լավ՝ կառավարելը հեշտ է, ուղղակի պետք է մեկ ստրկատեր և բազմաթիվ սոված ստրուկներ՝ կա′մ կիսասոված, կա′մ թերսնված: Եթե նայում ենք, թե կառավարությունն ինչի համար է միջազգային դոնոր կազմակերպություններից և բանկերից վարկ վերցնում, արդեն որևէ մեկի ծիծաղը չի գալիս. բոլորը հասկանում են, որ սա ոչ թե կոմեդիա է, այլ ողբերգություն երկրի համար:

Այսօրվա իշխանությունները վաղը չեն լինելու, և նրանց սխալների համար ոչ ոք պատասխան չի տալու: Արդյունքում հանրությունը հիշելու է, թե ինչպես էր ծանր օրեր  ապրում, երբ երկրում 6 միլիարդատեր, հարյուրավոր միլիոնատերեր և մեկ մլն աղքատներ կային:

Եթե նշված չլիներ Հայաստան, կարելի էր կարծել, որ խոսքը հետամնաց, ինչ-որ աֆրիկյան անհայտ երկրի մասին է, որտեղ մի խումբ մարդիկ մեքենայություններով զավթել են իշխանությունն ու լցնում են իրենց անտակ արտասահմանյան հաշիվները, ժողովրդին մատնել են աղքատության, իսկ վարկերը միջոց են սեփական գրպանները համալրելու համար:

Այսպես երկի՞ր են պահում, և ո՞րն է նման կերպ երկրր պահելու բանաձևը, իսկ հետևությունը՝ երկրի իշխանություններն այսպես են սիրում ժողովրդին՝ մատնելով թերսնմա՞ն, և հետո դժգոհ են ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծից:

Երկրի իշխանությունները ժողովրդին բռնության են ենթարկում՝ պատասխանատու չկա, բայց մի՞թե այսպես հնարավոր է ատել սեփական ժողովրդին. չափաբաժինը գերդոզավորված է:

NEWSPRESS.am