Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ Սահակյան
Հասարակություն

«Գարդասիլ»-ով թող փորձարկեն «կռոլիկներին». ինչու է պետք հրաժարվել պատվաստումից

«Դրսի պատվերի» շրջանակում, Առողջապահության նախարարությունն իրականացնում է ծրագիր, ըստ որի, արդեն դեկտեմբերից, դպրոցներում կիրականացնեն գարդասիլի պատվաստումներ:

Գարդասիլը նյութ է, որն իբր պապիլոմա վիրուսի դեմ է: Իսկ պապիլոման արգանդի վզիկի, քաղցկեղի և որոշ այլ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ:

Առաջին հայացքից անմեղ թվացող այս պատվաստումը կարծես մեր երկրի ղեկավարության ու Առողջապահության նախարարության բարի կամքից է բխում: Սակայն, երկրներում, որտեղ կատարել են գարդասիլով պատվաստումներ, այլ արդյունքներ են ցույց տվել. մասնավորապես՝ գրանցվել են անպտղության, քաղցկեղի աղբյուրի և անբուժելի այլ հիվանդությունների դեպքեր, որոնցով սկսել են տառապել գարդասիլով պատվաստված առողջ երեխաները:

Առողջապահության նախարարությունում պնդում են, թե այդ ուսումնասիրություններն ու արդյունքները գիտահետազոտական մեթոդներով չեն իրականացվել և որ իրենք իրենց ազգի թշնամին չեն: Ավելին՝ առողջապահության նախարարությունում ավելի համարձակները «հերոսաբար» հայտարարել են, թե իբր իրենք կլինեն այն ծիծեռնակները, ովքեր առաջինը կպատվաստեն իրենց 13-ամյա աղջիկներին գարդասիլով:

Սա, իհարկե, հեքիաթի ժանրից է. այս ամենը համազոր է այն հայտարարությանը, որ մեր օլիգարխները հայտարարեն, թե պատերազմի դեպքում, առաջինն իրենց որդիներին են սահման ուղարկելու:

Իհարկե, Առողջապահության նախարարությունը կարող է տեսախցիկներ տեղադրել տարբեր ռակուրսներով և տեսանկարահանել, թե ինչպես են սրսկվում իրենց աղջիկները: Սակայն չի բացառվում, որ այդ ամպուլաների մեջ լցված լինի, ասենք, որևէ վիտամին, որն անվնաս կարող է լինել իրենց երեխաների համար:

Առողջապահությունից հայտարարում են նաև.

«Հետպատվաստումային երևույթներն աննշան են՝ ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուց, քոր, գլխացավ, ջերմության բարձրացում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, ցավ՝ որովայնի շրջանում, մկանացավ, ալերգիկ ցան: Արձանագրվել են նաև ուշաթափության դեպքեր, որն անհատական է և կրում է հոգեհուզական (փսիխոսոմատիկ) բնույթ՝ պայմանավորված ներարկման վախով»։

Եվ այս ամենը դեռ «ամենաթույլ» ախտանշաններն են, իսկ իրականում, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որպես կողմնակի ազդեցություն, գարդասիլով պատվաստելուց հետո գրանցվել են նաև.

անպտղության, վերարտադրողական գործառույթի խանգարումների, վիժումների, մկանային ցնցումների, նյարդային համակարգի խանգարումների, արյան ճնշման փոփոխությունների, հոդացավերի և մարդու առողջության կրած վնասի բազմաթիվ այլ դեպքեր:

Որոշ տվյալների համաձայն՝ 2016 թվականին նշված համալսարանի և «Գարդասիլ» պատվաստանյութի արտադրող «Merck» ընկերության միջև կնքվել է 5 տարվա համագործակցության պայմանագիր, համաձայն որի, «Karolinska» համալսարանը յուրաքանչյուր տարի ստանալու է 1 միլիոն դոլարի ֆինանսական օժանդակություն:

ԱՄՆ-ի կենսատեխնոլոգիական տեղեկատվության ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ պրոֆեսոր Ջոհակիմ Դիլները դրամաշնորհներ է ստանում «Գարդասիլ» պատվաստանյութի արտադրող «Merck» ընկերությունից: Շվեդ պրոֆեսոր Ջոհակիմ Դիլներն անձնական ֆինանսական շահագրգռվածություն ունի «Գարդասիլ» պատվաստանյութը գովազդելու համար:

Այլ կերպ ասած՝ այս գործում միլիարդավոր դոլարներ են շրջանառվում, որից անմասն չի մնում նաև Հայաստանի իշխանությունը: Ու այս ամենից հետո, փուչիկ են թվում Առողջապահության նախարարության աշխատակիցների այն հայտարարությունները, թե իրենք առաջինն են իրենց երեխաներին պատվաստելու:

Մյուս կողմից էլ, եթե իսկապես նրանք պատրաստ են փորձարկվող «կռոլիկների» նման օգտագործել իրենց աղջիկներին՝ աշխատանքից չազատվելու համար՝ դա իրենց իրավունքն է:

Իսկ ես՝ որպես իմ աղջկա ապագայի մասին մտածող մայր՝ հրաժարվում եմ օտարամետ նյութի ներարկումից: Ես ունեմ դրա իրավունքը, ինչպես և մեզնից յուրաքանչյուրը: Քանի որ Հայաստանում «Գարդասիլ»-ով պատվաստումը պարտադիր չէ և բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում, կարող են պարզապես հրաժարվել դրանից:

Արմինե Մկրտումյան