Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ Սահակյան
Քաղաքականություն

Թունել Հակոբը «լռվել է» թունելում

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի 

ԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հաշվել է, որ տարեկան Հայաստան է մտնում 500 մլրդ դրամ գումար, և դա բավարար պայման է, որ աղքատությունը վերանա, սակայն աղքատությունը, չգիտես ինչու, համառորեն չի վերանում. այն ամենապարզ հաշվարկներով կազմում է 30 տոկոս:

Աղքատության հաշվարկի տարբեր մեթոդներ կան: ՀՀ-ն ընտրել է այն մեթոդը, ըստ որի, աղքատությունը 30 տոկոս է, այսպես հարմար է, սակայն, տարբեր հաշվարկներով, ՀՀ-ում այն հասնում է մինչև 70 տոկոսի. փոխել մեթոդաբանությունը և ազատվել 40 տոկոս աղքատներից:

Հակոբ Հակոբյանը, ով ավելի հայտնի է «Թունել» Հակոբ անվանումով, կարծիք է հայտնել, որ աշխատավարձերի, նպաստների և թոշակների չբարձրացնելը դեռ ցուցիչ չէ, որ երկրում աղքատություն է, իսկ, ըստ նրա, միջազգային կազմակերպություններն ինչո՞ւ չեն հաշվում, որ Հայաստանում աշխատավարձերն աստղաբաշխական բարձր են: Երևի իրեն թվում է, թե բոլորի աշխատավարձերն իր աշխատավարձի չափ են. չմոռանանք, որ նա (այժմ էլ որդին) «թունելում» են Արփա-Սևան թունելը և դեռ տարիներ «կթունելեն», միլիոնների հետ գործ ունեն, իսկ թունելի վերանորոգումը յոթ սար և յոթ ձոր այն կողմ է:

Իսկ թե ինչպե՞ս է Թունել Հակոբը ՀՀ-ում աստղաբաշխական բարձր աշխատավարձեր տեսել՝ մնում է զարմանալ մարդու խորաթափանցելիության վրա:

Բացի այդ, նա հաշվարկել է, որ ՀՀ-ում աղքատության վերացման համար պետք է 500 մլրդ դրամ, եթե լինի այդ 500 մլրդ դրամը, ապա ՀՀ-ն աղքատությունը կհաղթահարի: Իհարկե, չի մոռանում, թե աղքատների, երկրի, ճանապարհների, ոռոգման համակարգերի, կառավարման, օրենսդրական փոփոխությունների համար ՀՀ են մտել աստղաբաշխական գումարներ և դրանք ոչ թե ուղղվել են աղքատության վերացմանը կամ նմանատիպ գործերի, այլ իշխանական գրպանները:

Հակոբ Հակոբյանն իշխանության աչքի գերանը թողել, ժողովրդի աչքի փուշն է տեսնում:

Բացի այդ, նա վատ միտում չի տեսնում, որ մարդկանց կրճատում են: Որ այդքան խելոք է Հակոբյանը, կարո՞ղ է առաջարկել՝ ԱԺ-ի անպիտան պատգամավորներին, ուռճացված աշխատակազմը, բազմաթիվ ու բազմապիսի գործավարուհիներին, պաշտոնյաների սիրուհիներին, տարբեր երկար ու կարճ փեշերին կրճատեն ԱԺ-ից, որոնք տարրական գիտելիքների չեն տիրապետում և ԱԺ են ընկել, որովհետև սրա-նրա դուստրն են կամ սրա-նրա 7-րդ ժամկետնանց սիրուհին:

Երկիրը պահում է անգործունակ ԱԺ-ն, պատգամավորներին հետպատգամավորական հսկայական գումարներ է վճարում, ԱԺ-ն հնարավորություն է տալիս տեղավորվել «գիտնական»-բանակից թռածներին, որոնց աշխատանքները գրել է պողոս-պետրոսը:

Զգացվում է, չէ՞, որ իշխանական աչքի գերանը գերան է, իսկ ինչո՞ւ այսքանը Հակոբ Հակոբյանի աչքին չի երևում, գուցե թունելի՞ց է կամ թունելո՞ւմ է նա մնացել:

Չմոռանանք, որ նրա ընտանիքը խցկվել-մնացել է Հայոց թունելում. միլիոններ, պետական գումարներ, որդին բանակից թռչկոտել է: Ճիշտ կլինի, որ Հակոբ Հակոբյանը սեփական աչքի գերանն էլ տեսնի, քան եզի տակ հորթ ման գա:

NEWSPRESS.am