Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ Սահակյան
Հասարակություն

Ինչո՞ւ է լռում Ֆելիքս Ցոլակյանը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չէի անդրադառնա այս հարցին, եթե նոյեմբերի 15-ին ԶԼՄ-ները չհրապարակեին սրտաճմլիկ մի տեսարան Ազգային Ժողովից.

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանն, ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ,  հուզիչ ճառով դիմեց վարչապետին. «Սառնաղբյուրի մի բնակչի խոստացել եք սոնոգրաֆիկ ապարատ, տվե՛ք էլի դա», որն ինձ պարզապես ապշեցրեց…

Փաստորեն պարո՛ն Ցոլակյանը, լինելով Շիրակի պետհամալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, մինչև հիմա անտեսում է մի ամբողջ կործանված կրթական համակարգի ապագան և բարձրաձայնում է ինչ-որ սոնոգրաֆիկ ապարատի մասին… Հետաքրքիր է ստացվում… Պարոն Ցոլակյանին ավելի անհանգստացնում է սառնաղբյուրցի գյուղացու խնդրանքը, բայց չի անհանգստացնում 450 հոգանոց կոլեկտիվի և 2500 ուսանողների խնդիրները, որոնք բավական խորքային են… Նախագահին և վարչապետին ուղղված մեր բաց նամակը հրապարակելուց հետո ԲՈՒՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանն ընդամենը մեկ անգամ է անդրադարձել Շիրակի պետհամալսարանում տիրող խայտառակ վիճակին` ասելով` նա գործ չունի ապօրինություններ գործողների հետ… Շատ լավ է, որ գործ չունի, բայց Ցոլակյանի պահվածքը լրիվ այլ բան է ապացուցում… Չգիտես ինչու, պարոն Ցոլակյանը մինչև հիմա բազմանշանակ լռում է…

Ի՞նչն է կաշկանդում կամ խանգարում Ցոլակյանին, որպես ԲՈՒՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ հանդես գալու համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ…

Գյումրիում և համալսարանում տարածված լուրերի համաձայն` հենց Ֆելիքս Ցոլակյանն է նախագահ Սերժ Սարգսյանին երաշխավորել, որ վատահամբավ և բարձրագույն կրթությունից անտեղյակ մարդուն նշանակի ռեկտորի պաշտոնում… Հենց Ցոլակյանն է նախագահին երաշխավորել, որ Մինասյանը կվերացնի կոռուպցիան (գիտաֆանտաստիկ ժանրում նույնիսկ նման երևակայության չէին գնա)… Իսկ հիմա էլ պարոն Ցոլակյանի լռությունը շատերը մեկնաբանում են հետևյալ կերպ. «Մինասյանը մենակ չի մսխել բուհի 500 միլիոն դրամը…» Անկեղծ, չեմ ուզում հավատալ այս ամենին… Բայց ինչպե՞ս կարող էր գյուղացու սոնոգրաֆիկ ապարատի մասին անհանգստացող պատգամավորը, համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահը մեկ ամսից ավել բացարձակապես չանդրադառնալ Սահակ Մինասյանի ֆինանսական հանցագործ գործունեությանը, կրթական միջավայրի ոչնչացմանը… Չէ ո՞ր հենց Ցոլակյանի նախագահությամբ գումարված 15-20 րոպեանոց Հոգաբարձուների խորհրդի նիստերում էին հաստատվում բուհի համար կենսական նշանակություն ունեցող որոշումները, որոնց արդյունքում տարրականորեն թալանվել է համալսարանի բյուջեն և Սահակ Մինասյանը առանց ամոթի հայտարարաում է, որ ԲՈՒՀ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է… Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար, պարոն Ցոլակյան… Ֆելիքս Ցոլակյանն իր լռությամբ ակամայից պաշտպանում է մեկին, ով մեկ տարվա մեջ այնքան հանցագործություններ և ապօրինություններ է գործել համալսարանի հանդեպ, որ տարիներ են պետք վերականգնվելու համար…

Հետաքրքիր է, ի՞նչ է մտածում պարոն Ցոլակյանը 25 միլիոն դրամանոց բուֆետի, 118 միլիոն դրամանոց դահլիճի, 15 տոննա ոչնչացված գրքերի,որը կազմում է գրադարանային ֆոնդի կեսից ավելին,ինտեգրված ուսուցման, լսարանային ժամերի 50 տոկոսով կրճատման, հոկտեմբերի 2-ին նոր դասախոսական անձնակազմի աշխատանքային պայմանագրեր կնքելու, Սահակ Մինասյանի և նրա շրջապատի աստղաբաշխական աշխատավարձերի, մասնագիտությունների դիմաց ստացված անօրինական լիցենզիաների,պետպատվերի տեղերի անհամաչափ բաշխման, հոկտեմբերի 2-ին հաստատված ուսումնական պլանների և նոր դասաբաշխումների, ինչպես նաև Սահակ Մինասյանի բարձրաձայնած ԴԵԲԻԼ պատմաբանների մասին… Զավեշտալին այն է, որ պարոն Մինասյանին բացահատ և «լռակյաց» պաշտպանում են մասնագիտությամբ պատմաբաններ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը…

Շիրակի պետհամալսարանը ծայրահեղ վիճակում է հայտնվել ապաշնորհ և բարձրագույն կրթության հետ կապ չունեցող Սահակ Մինասյանի գործած հանցագործությունների և անօրինականությունների պատճառով, իսկ ԲՈՒՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահը ԱԺ-ում, մեկ ամսից ավելի անտեսելով այս խնդիրները, ավելի շատ անհանգստանում է սոնոգրաֆիկ ապարատով…

Հ.Գ.Համոզված եմ, որ Սահակ Մինասյանի պաշտպանները հայտարարելու են, որ «կրթական գործի Կոլումբոսը» իր «սխաների» որոշ մասն ուղղել է… Այո՛, որոշ մասն ուղղել է «վերևների» ցուցումով… Այդ “սխալների» հետևանքով տուժել է կրթական գործընթացը… Սակայն կան «սխալներ», որոնք հանցագործություններ են և դրանք ուղղելն անհնարին է… Օրինակ՝ գրադարանային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացումը կամ 500 միլիոն դրամի փոշիացումը…

Ռեկտոր Մինասյանը հին «սխալների» ուղղման հետ մեկտեղ բազմաթիվ նոր «սխալներ» է գործել, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա պատկերացում չունի ինչ բան է ԲՈՒՀ-ական կրթությունը…»