Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Քաղաքականություն

Ժողովրդին չեք հարգում, Սերժ Սարգսյանին է՞լ չեք հարգում

Այժմ 2017 թ. նոյեմբերն է, և արդեն հայտնի է, որ աշխատավարձերը, նպաստները, թոշակները 2018թ. չեն ավելանալու, պատկան ատյանից հայտնել են, որ տնտեսական աճի հաշվին պետք է բարձրացում լինի: Ըստ այդմ՝ ենթադրվում է, որ ՀՀ-ն 2017 թվականին ընդհանրապես տնտեսական աճ չի ունեցել, տնտեսական աճ չի լինելու նաև 2018թ., քանի որ բարձրացումներ նախատեսված չեն:

Ազգային ժողովում Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ոչ թե առաջ է նայում, քանի որ ապագայում ոչ մի դրական տեղաշարժ չի լինելու, այլ՝ հետ. հիշե′ք, մարդի′կ, որ 2012 թվականից հետո նվազագույն աշխատավարձը 70 տոկոսով ավելացել է: Մե խինդ, եմ ուրախություն ու տոնախմբություն: Կեցցե՛, Վարդան Արամյանը:

Իսկ գուցե նա տեղյա՞կ չէ, որ ՀՀ նախագահը խոստացել էր, որ 2017 թ. նվազագույն աշխատավարձը պետք է 90 հազար դրամ լիներ, և ԱԺ-ում զբաղված է անցյալի աչքակապություններով:

Ի դեպ, նոր թեմա են մոգոնել, աշխատավարձերի աճը պետք է լինի տնտեսական աճի շրջանակներում: Հիշեցնենք, որ 2018թ. համար կանխատեսվում է 4-4,5 տոկոս տնտեսական աճ, իսկ Հայաստանում ավելի ցածր տնտեսական աճի ժամանակ էլ են բարձրացումներ եղել:

Հաջորդ «բումն»՝ այս անգամ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից, լինելով խելացի տնտեսագետ՝ հաշվարկել է, որ «պետական պարտքը կառավարելի է»:

Ի դեպ, այսպես էին ասում, երբ պետական պարտքը 2 մլրդ դոլար էր, 2,5 մլրդ դոլար, 4 մլրդ դոլար և անգամ 6 մլրդ դոլար: Ասել կուզի, որ 10 մլրդ դոլար պարտք էլ որ երկիրը ունենա՝ բյուջեից կվճարենք, կարևորը մի խիճիթ կառուցեն, պաշտոնյաների զորագունդը գնա բացում անելու, և կլինի մանկան զվարճանք և հեռուստացուցադրություն: Դե իհարկե, եթե ամեն տարի հսկայական գումարներ են գնում պարտքի սպասարկման, աշխատավարձերն ինչպե՞ս բարձրացնեն:

Ակնհայտ է, որ իշխանություններն ընկել են ցուցամոլության ետևից՝ «դիփ խաբում ին ու խաբում»: Որևէ խթան չկա՝ բարելավվելու մարդկանց կենսակերպը, իշխանական օղակներում իրենք իրենց աշխատավարձերը բարձրացնում են, լրացուցիչ գումարներ ստանում են, պարգևավճարներ՝ նույնպես, գործուղումները կան ու կան:

Կյանքը երջանիկ, ապրուստը՝ ձրի:

Իսկ ի՞նչ անեն ոտքի տակ ընկնող ժողովրդի հետ՝ մնում է հին աչքակապությունը:

Ի դեպ, հիշեցնենք, որ դեռևս 2013թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԿԳՆ աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ 2017թ. ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կլինի 90 000 դրամ: Բացի այդ, ՀՀ նախագահը նաև հայտարարել էր, որ 2014 թվականից պետությունն անցնում է աշխատավարձերի ամենամյա բարձրացման գործելաոճին։

Գաղտնիք չէ, որ ո′չ նվազագույն աշխատավարձն է 90 հազար դրամ, ո′չ էլ ամեն տարի աշխատավարձերի բարձրացում կա: Նախատեսվում էին պարգևատրումներ, որն, ինչպես գիտենք, արդեն գոյություն չունի: Ի դեպ, սա կառավարության ծրագրի մի մասն էր:

Լավ, ժողովրդին չեք հարգում՝ հասկացանք, երկրի նախագահին է՞լ չեք հարգում և նրա խոսքն ու խոստումները գետնո՞վն եք տալիս: Անգամ ոչ քաղաքակիրթ երկրում երկրի նախագահի խոսքը գետնով տալը պատիժների սանդղակ է նախատեսում, որ Հայաստանում էլ մեկ-երկուսին կախաղան բարձրացնեն, մնացածները երկրի նախագահի խոսքը երևի կհարգեն:

NEWSPRESS.am