Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ Սահակյան
Արխիվ

Ո՞վ է Երևանում անվերջ լացող տատիկը. երբ մուրացկանությունը պարզապես հոգեվիճակ է (տեսանյութ)

Հայաստանում մուրացկանությունը դարձել է կենսակերպ: Տարիներ շարունակ Երևանի փողոցներում շրջող և լացող տատիկը, հավանաբար, շատերի ուշադրությանն է արժանացել: Ո՞վ է նա իրականում՝ ոչ ոք չգիտի, բայց շատերը նրան ճանաչում են՝ որպես մուրացկան տատիկ, ով իր դեղերի համար անընդհատ լացելով՝ փող է ուզում անցորդներից ու անարցունք աչքերը մաքրում արցունքներից:

Ինչպես այս պարագայում կհայտարարեին սոցիալական խնդիրներով զբաղվող պետական կառույցների ներկայացուցիչները, մուրացկանությունը դարձել է այդ մարդկանց «մասնագիտությունը», որից այն կողմ նրանք իրենց չեն պատկերացնում:

Իհարկե, նույն ոգևորությամբ պատկան մարմինները չեն հայտարարի, որ այդ «մասնագիտությունը» սոցիալական պայմանների արդյունք է, և որը սկսում է վտանգել ազգային արժեքները։

Մուրացկանությունը չունևորության և խնայողության մերձեցման պտուղն է: Այն ծնվել է մարդկանց կարիքներից ու չբավարարված պահանջներից, որոնց հանուգալուծումները պետության գործառույթում են:

Այսինքն՝ մուրացկանությամբ զբաղվում են նրանք, ովքեր կացարան չունեն, ովքեր գործազուրկ են, ովքեր ապրում են սոցիալական ծանր պայմաններում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն այս առիթով հայտարարել են, թե «մարդիկ փողոցից չեն ուզում տուն գալ. ապահովում ենք կացարանով, իսկ նրանք ասում են՝ թե փողոցում ավելի լավ է…»:

Փողոցում, իհարկե, լավ է, քանի որ պետության կամայականությունների զոհը դառնալու մտավախություն չկա. այստեղ պետք է չէ վճարել գազի, լույսի ու ջրի համար, այստեղ չկա բնակարանը կորցնելու և փողոցում հայտնվելու մտավախություն (ինչպես եղավ, օրինակ, Հյուսիսային պողոտայի, Կոնդի, Ֆիդուսի և էլի շատ ուրիշ թաղամասերի բնակիչների հետ)… Ի վերջո, այստեղ հացի խնդիր չկա դրված, քանի որ մուրացկանի կողքով անցնող մի քանի հարյուր քաղաքացիներից գոնե մի քանի տասնյակը, ի տարբերություն պետության չինովնիկների, կողորման և գումար կտան, որով մուրացկանը կարող է սնվել և պահպանել իր գոյը:

Մյուս կողմից էլ՝ մեզնից յուրաքանչյուրը միգուցե տարբեր պատճառներով ունի բոլոր հիմքերն իր գրպանում նույնպես փող չունենալու, քանի որ ապրում է նույն երկրում, որտեղ տիրում է սոցիալական ծանր վիճակ և որտեղ պետության ղեկը կրողները գրեթե չեն տարբերվում նույն մուրացկաններից:

Թերևս մեծապատիվ մուրացկանները, ի տարբերություն փողոցում ապրողների, քծնում ու սողում են՝ փողոցում հայտնվելու վտանգն աչքի առաջ ունենալով:

Ու այս ֆոնին արդեն, իր առողջությունից բողոքող ու լացող մուրացկան տատիկն էլ մեղավոր չէ, որ իրականում առողջ է և մեռնելու ու քծնելու փոխարեն մուրացկան է դարձել:

Արմինե Մկրտումյան