Արտակարգ դեպք՝ գիշերօթիկում. տղամարդը ներխուժել է ներս, հայհոյել տնօրենին ու խփել մի տղայի. Shamshyan.com
Նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսօրին մի տղամարդ ներխուժել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», որտեղ սկսել է աշխատակիցների և երեխաների ներկայությամբ հայհոյանքներ ու անբարո խոսքեր ուղղել տնօրեն Մարիեն Գալստյանի հասցեին: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Կատավածի մասին նոյեմբերի 17-ին դիմում է ներկայացրել տնօրեն Մ. Գալստյանը, ով հայտնել է, որ անծանոթ տղամարդը հնչեցրել է նաև սպառնալիքներ և հարվածել է գիշերօթիկի սան՝ 8-ամյա մի տղայի:
Պարզվել է, որ գիշերօթիկ ներխուժած անձը Հայկ Ստեփանյանն է, ում աղջիկը սովորում է նշված հաստատությունում և այնտեղ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում