Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Լո-լո-լո -Հյուսիս-Հարավ- բլա-բլա-բլա

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր 2 և Ծրագիր 3»-ն ուշանում են. առաջարկում են վարկի մասնահանման վերջնաժամկետը երկարացնել: Կապի, տրանսպորտի և ՏՏ փոխնախարար Արմեն Խաչատուրյանն ԱԺ-ում փորձել է մեկնաբանել ուշացման պատճառը:

Լո-լո 1:

Տրանշ 2-ի ազդեցության գոտում գտնվում են 16 համայնքներ, և օտարման են ենթակա 935 հողատարածքներ, որի 15%-ի սեփականության իրավունքը դատական որոշումների հիման վրա է որոշվում: Այդ դատական որոշումների հետաձգման համար եղել են օբյեկտիվ պատճառներ՝ կապված սեփականատերերի՝ ՀՀ-ում չլինելու, ժառանգության իրավունքի իրացման կամ ֆինանսների փոխհատուցման անհամաձայնության հետ:

Բլա-բլա 1:

Տրանշ 3-ի շրջանակներում հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրով ազդեցության գոտում գտնվում են 12 համայնքներ, կան 110 հողատարածքներ և 20 դատական գործեր:

Այստեղ ևս բնակչությունը զանգվածաբար արտագաղթել է, և այժմ ընկել մոլորակով մեկ սեփականատերերին են փնտրում:

Լո-լո-բլա-բլա:

Բացի այդ, հայտնաբերվել են պատմամշակությաին կոթողներ, որոնք խանգարում են ճանապարհը կառուցելուն:

Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակի տակ գտնվում է մշակութային շերտ. այն հողով լցվեց և փակվեց:

Թեև Հյուսիս-հարավը նախատեսում է Վրաստանով մայրուղու շարունակություն դեպի ծով, սակայն Վրաստանը իր տարածքում որևէ քայլ չի ձեռնարկել, ընդհակառակը՝ ավարտին հասցվեց Բաքու-Կարս երկաթգիծը: Ակներև է, որ Վրաստանը շահագրգռված չէ, որ հատկապես Ջավախքի տարածաշրջանում որևէ զարգացած ճանապարհային ուղիներ կառուցվեն:

Ի դեպ, «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման սկզբից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ծախսվել է շուրջ 150.3 մլն ԱՄՆ դոլար և 23,14 մլն եվրո գումար, և կառուցապատվել է 31 կմ ճանապարհ: Հետո, իհարկե, փորձեցին խմբագրել, թե հատկապես ինչպես է գումարները ծախսվել, բայց ուլին քթոցի տակ չես թաքցնի:

Թեև Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ը փորձում են ամեն կերպ հերքել, թե յուրացումներ են եղել, իսկ ճանապարհի կառուցման ձգձգումները կապված են եղել բանակցությունների ուշ սկսման կամ պատմամշակութային կոթողների հետ, ակնհայտ է և արդեն գաղտնիք չէ, որ այս մայրուղու կառուցմամբ ոչ ոք արդեն հետաքրքրված չէ: Մնացել է ճանապարհից հերթական միլիոնները գրպանել, որը և տարբեր փուլերում արվում է, թեև պատասխանատուն նախարարությունն է, սակայն ծրագրի հետևում տարբեր մարդիկ են կանգնած, որոնք չեն էլ թողնում, որ փողը նախարարությունում փորձեն գրպանել:

Ի դեպ, դեռևս 2013թ. Վերահսկիչ պալատն էր գրել չարաշահումների մասին, այնպես որ՝ պարզամտորեն հերքում են, որպեսզի հերքում լինի: Չմոռանանք, որ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն ընդունել էր, որ կառուցման փուլում չարաշահումներ եղել են, սակայն նախարարությունը և պատկան ՊՈԱԿ-ը ժխտում են չարաշահումները: Պարզապես աջ ձեռքը չգիտի, թե ինչպես է գողանում ձախ ձեռքը:

NEWSPRESS.am