Կարեն Կարապետյանը զույգերի պապիկ է դարձել
Վարչապետ Կարեն Կարապետյանը թոռնիկներ է ունեցել: Բալիկներից մեկը տղա է, մյուսը՝ աղջիկ: Այդ մասին տեղեկանում ենք Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից:
«Տղես ու աղջիկս ծնվեցին»,- գրել է Հարությունյանը, ով Կարեն Կարապետյանի փեսան է՝ դստեր ամուսինը: