Խաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ Շարմազանով
Քաղաքականություն

Հավերժ երիտասարդ Պարույր Հայրիկյանը

Տարիների հեռվից և օրերի կողքին հետաքրքիր է Պարույր Հայրիկյան ֆենոմենը: Նա միշտ հայտնվում է անհարմար տեղում և ամենաանհարմար ժամանակ:

Քաղաքականությունը երբեմն-երբեմն մոռանում է նրան, և մեկ էլ հոպ՝ հայտնվում է Հայրիկյանը՝ քաղաքականության դրոշը ձեռքին:

Այս անգամ էլ, չգիտես` որտեղից, Հայրիկյանը կրկին հայտնվել է` այս անգամ հացադուլ է անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև:

Ի դեպ, վերջերս ուսանողները հացադուլ էին անում՝ պահանջելով տարկետման իրենց իրավունքը, երբեմն բանտարկյալներն են հացադուլ անում՝ պահանջելով իրենց ոտնահարված իրավունքների վերականգնում, իսկ Պարույր Հայրիկյանը հանկարծ հիշել է, որ ՀՀ սահմանադրությունն օրենքով վերապահված է իրեն և այս անգամ որոշել է պահանջել Սահմանադրության իր իրավունքը՝ հացադուլի միջոցով:

Հայրիկյանն, այս անգամ ԿԸՀ-ից, պահանջում է, որ ԿԸՀ-ն իրեն տրամադրի սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ ձևաթուղթը, որով կկարողանա հավաքել 200 հազար քաղաքացու ստորագրություն և կնախաձեռնի հանրաքվեն:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ ասել է, որ պատասխանել են Պարույր Հայրիկյանի գրությանը և նշել, որ 200 հազար քաղաքացու ստորագրությամբ հանրաքվե կազմակերպելու սահմանադրական դրույթն ուժի մեջ է մտնում 2018 թվականին:

Հայտնի չէ՝ Պարույր Հայրիկյանը տեղյա՞կ է, որ կարող է միայն 2018 թվականին օգտվել սահմանադրական իր իրավունքից, թե՞ ոչ, սակայն նա արդեն 2017-ից սկսել է հացադուլ անելը, և դա այժմ այնքան մոդայիկ է երիտասարդների շրջանում: Ի՞նչ խոսք, Հայրիկյանը ևս հավերժ երիտասարդական ավյունով է երբեմն-երբեմն հայտնվում քաղաքականությունում՝ այս անգամ թեկուզև սովահարությամբ:

Խնդիրն այն է, որ Տիգրան Մուկուչյանը, թեև բազում-բազմաթիվ մեղքեր ունի, սակայն որոշված է՝ սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են 2018-ից, իսկ մինչ այդ ուժի մեջ է 2005-ի Սահմանադրությունը: Իսկ թե Հայրիկյանն իր սովահարությամբ ինչպես է փոխելու սահմանադրական իրերի ընթացքը՝ պարզ կլինի մի քանի օրից:

Քանի որ հազիվ թե մի քանի օրում՝ ի սեր Հայրիկյանի սահմանադրական փոփոխությունները մտնեն ուժի մեջ, ինչ է թե Հայրիկյանը հացադուլ է անում, հավանական է, որ Հայրիկյանը կգնա տուն՝ հաց ուտելու:

Սակայն էական է մեկ հանգամանք, որ ՀՀ քաղաքականությունը, Հայրիկյանի բոցկլտյունների շնորհիվ, ձեռք է բերում գույն ու կոլորիտ, նաև քաղաքական անբարեպատեհություն, թեև ժամանակավոր:

NEWSPRESS.am