Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են: Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,81%-ով՝ կազմելով 56,09 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,89%-ով՝ հասնելով բարելի համար 62,16 դոլարի: