Ուսանողների և իշխանության քննարկումը կլինի ուղիղ եթերում, որպեզի ավելորդ մեկնաբանությունների տեղիք չտրվի
«Թե՛ ուսանողները, թե՛ պատգամավորները, թե՛ կառավարությունը կառուցողական են տրամադրված: Ես չեմ կարծում, որ բոլոր հարցերը պետք է միանգամից լուծում ստանան, մանավանդ օրենքն արդեն ընդունվել է, օրենքն իրականություն է, և օրենքի հետ կանչման խնդիր չկա օրակարգում»:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հետ կլոր-սեղան քննարկմանը՝ ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Միացյալ ուժերով պետք է արձանագրենք, թե ինչ են առաջարկում կողմերը: Եթե տեսնենք, որ կառավարության որոշումներից հետո ուսանողների մտահոգությունները չեն փարատվել, կամ այլ կարծիք, որը ռեալ է, բոլորն օրենքներն էլ նրա համար են, որ մի օր բարեփոխվեն»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ քննարկումն ուղիղ եթերում կլինի, որպեսզի ավելորդ մեկնաբանությունների տեղիք չտրվի: