Խաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ Շարմազանով
Քաղաքականություն

Արցախի հարցը ծխածածկույթ էր. Լավրովը Հայաստան էր եկել ժողովրդի բալանսը ստուգելու

NEWSPRESS.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

-Պարո՛ն Շիրինյան, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «ԼՂՀ կարգավորումը դժվար խնդիր է։ Բանակցությունների մեր փորձը գալիս է ասելու, որ դրանք արագ չեն ավարտվի»։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը:

-Ի՞նչն է դժվար, ավելի դժվար է, քան Ղրիմի՞ հարցը: Ղրիմը կարելի՞ էր 3 վայրկյանում լուծել, իսկ Արցախի հարցը չի՞ կարելի լուծել: Արցախի հարցը, որ Ղրիմի հետ համեմատությամբ էր. իրարից կտրեցին: Արցախը նախատիպ էր Ղրիմի համար: Էնքան արեցին, կարծես իրար հետ էլ կապ չունեն: Այսինքն՝ կոնֆլիկտը մեկուսացրին: Ինչ որ իրենց ձեռնտու է, իսկ մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ՝ չգիտեմ: Հայաստանի հարցում ռուսական քաղաքականությունն ավանդական շրջագծի մեջ է. երբեք չթողնել հարցն ամբողջական լուծվի, որպեսզի միշտ խառնվելու հնարավորություն ունենան:

-Հայաստանում եղած ժամանակ Սերգեյ Լավրովը նաև հայտարարեց, որ կփորձեն ակտիվ ջանքեր գործադրել խնդրի կարգավորման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

-Ի՞նչ ջանք գործադրել, սո՛ւտ են ասում, այդ բոլորը բլեֆ է: Ակտիվ ջանքեր գործադրելու են, որ կոնֆլիկտը կարգավորվի՞, այսինքն՝ դարձյալ միշտ միջամտելու հնարավորություն ունենան: Բայց դա ավելի լավ է, քան պարտադրեն ընդունել: Դա ընդհանրապես, իսկ մասնակիորեն, պետք է գիտակցել, որ…

1. Արցախի հարցը լուծված է: Հայ ժողովուրդն ու Հայաստանի բանակը հարցը լուծել է:

2. Խոսքը տվյալ պարագայում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին է, որն առայժմ չկա, իսկ այդ ուղղությամբ պետք է աշխատել ու վերջ:

3. Բոլորի գիտակցության մեջ պետք է մտնի, որ հարցը լուծված է, բայց քանի որ իրենք տեսնում են՝ մեր գիտակցության մեջ դա չի մտնում, սկսում են բլեֆը:

-Պարո՛ն Շիրինյան, մինչ օրս նախագահների մակարդակով հանդիպումների ընթացքում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվել: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է հասնել նրան, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն:

-Ռուսաստանի չափ հզոր ենք լինում, միջուկային զենք ենք ստեղծում, և բոլորին ասում ենք՝ տեսե՛ք, սա Հայաստանն է և վե՛րջ, ու ոչ մեկն էլ չի թպրտում: Բայց քանի որ չունենք՝ պետք է մտնել խաղի մեջ: Իհարկե, պետության ամրապնդումը կարևոր է: Սա ներկրող պետություն է, օդից կախված է, դրա համար էլ նրանց ցանկացած պահանջի ընդառաջ է գնում: Երկիրը պետք է արդյունաբերություն, գիտություն, զենքարտադրություն ունենա, մշակույթ ունենա:

-Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում Լավրովի այցը: Նրա հայտարարություններում Դուք փոփոխություն նկատեցի՞ք ՌԴ-ի մոտեցումների մեջ։

-Արտաքին իմաստով՝ Լավրովն Արցախի հարցի կարգավորման ձևաչափով էր եկել, սակայն դա նրա գլխավոր նպատակը չէր: Նա եկել էր՝ պարզելու Հայաստանում առկա տրամադրությունը: Անցյալ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովրդի մեջ ամրապնդված անկախության և երիտասարդության ազգային անկախ պետություն ունենալու ցանկության տագնապով էր եկել: Լավրովին խիստ մտահոգում է, որ Հայաստանի ժողովրդի երիտասարդ հատվածը, բանակի սպայական կազմն անկախ Հայաստան ստեղծելու անքննելի ձգտում ունի: Սա իրենց մտահոգում է: Եկել են, այսպես ասած, մեր տրամադրությունը շոշափեն և դրա համար օգտագործում են այդ ծխածածկույթը՝ Արցախի հարցը:

-Կարծում եք՝ Արցախի կարգավորման հա՞րցը չէր նրան բերել Հայաստան:

-Եթե ինքն իսկապես Արցախի հարցն էր ուզում պարզել, թող գնար Ստեփանակերտ: Կոնֆլիկտը Հայաստանում չէր: Կոնֆլիկտն Ադրբեջանի և Արցախի միջև է, ոչ թե Հայաստանի: Նա եկել է մեր տրամադրությունը շոշափելու, որովհետև Հայաստանի ժողովրդի այն հատվածի տրամադրվածությունը, որը ռուսասեր է, ռուսամոլ է, հոգեկան հիվանդություն ունի օտարի հանդեպ՝ ապրիլյան պատերազմով հօդս ցնդեց: Բոլորը տեսան, որ այդ ժողովրդի հիմնական զանգվածն իր հայրենիքին ու պետությանն է նվիրված: Եկել են տեսնեն, թե էս ի՞նչ է կատարվում. դա իրենց մտահոգում է, իսկ մենք պետք է ամրապնդենք այդ գիտակցումը:

-Իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Լավրովի այցը, հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային հարաբերություններ են, որոնք ունեն բարձր փոխադարձ վստահություն և մեծ հեռանկար:

-Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, մեր գործընկերն է: Եթե դաշնակից է՝ նա չի կարող բալանսի քաղաքականություն վարել, նա պետք լինի մեր կողքին: Բայց Լավրովը Հայաստանում էր հայ ժողովրդի տրամադրությունն ու բալանսը տեղում ստուգելու: Դա Ռուսաստանի քաղաքականությունն է, որը կոչվում է Հայաստան-Ադրբեջան բալանսի քաղաքականություն:

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը