Ներկայացվել են երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները
ՀՀ դրամի ծննդյան 25-ամյակին, շրջանառության մեջ կդրվեն երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ:
ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը ներկայացրել է թղթադրամները և նշել, որ այս պահին կան էսքիզային տարբերակները, դրանք վերջնական մշակման են ենթարկվելու և անցնելու տպագրության:


