ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված` Հայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթի` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանն և պատասխանել հարցին, թե այն ինչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների համար:
«Մենք պետությունների, մասնավորապես, Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնում ենք և դա անում ենք փոխշահավետության հիման վրա: Միաժամանակ, հասկանում ենք, որ յուրաքանչյուր պետություն ունի իր արտաքին քաղաքական շահերը, նպատակները, խնդիրները և հարգանքով ենք դրան վերաբերվում»,- ասել է Զախարովան: