Րաֆֆի Հովհաննիսյանը Բրյուսելում խոսել է արցախյան հիմնախնդրի մասին
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած՝ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության անդամ երկրների կուսակցությունների առաջնորդների 6-րդ գագաթաժողովին Հայաստանից մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը ելույթով հանդես եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով Հայաստանի ժողովրդավարական վիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ապագայում Հայաստանին սպասվող տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաև արցախյան հիմնախնդրին: