Վանաձորի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել
Լոռու մարզում, Վանաձորի ՊՆ N զորամասում երեկ՝ նոյեմբերի 24-ին, պայմանագրային զինծառայող է մահացել: Նա 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է, ով ապրում էր Գուգարքի տարածաշրջանի Շահումյան համայնքում:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ Գառնիկի ինքնազգացողությունը վատացել է: Հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին նա մահացել է:
«Մեր գյուղից է: Ինքը էդ ժամանակ զորամասում է եղել, որ վատացել է: Ինֆարկտ է խփել, բայց ավելի մանրամասներին տեղյակ չեմ»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ Գրիշան երկու դպրոցահասակ աղջիկ ուներ: Ապրում էր կնոջ ու իր աղջիկների հետ:
«Մեր գյուղում իրենք վարձով էին ապրում, նախկինում ոստիկան է եղել, հետո զորամասում է սկսել աշխատել, նորմալ տղա էր, հիվանդ չէր»,-եզրափակեց Էդիկ Մանուկյանը: