Էրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Արխիվ

Սկանդալ Շիրակի պետհամալսարանում. ռեկտորը գրադարանի գրքերի ոչնչացման մեջ պրիմիտիվորեն մեղադրում է նախկին ռեկտորին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկար դեգերումներից հետո ԿԳ նախարարության ակտը, որը կազմվել էր մեր կողմից Շիրակի պետհամալսարաում ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից գործած անօրինականությունների և հանցագործությունների վերաբերյալ հասանելի դարձավ նաև մեզ, քանի որ երկու շաբաթից ավել է ռեկտորը չէր ցանկանում այն հանրայնացնել և ստեղծվել էր այնպիսի տպավորություն, որ ԿԳ նախարարության կազմած ակտը՝ ԿԳ նախարարի և նրա ընկերոջ՝ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի անձնական նամակագրությունն է… Սակայն մեր կողմից այս խնդրի բարձրաձայնումը տվեց իր արդյունքները՝ ակտը նաև հասանելի է բուհի գիտխորհրդի անդամներին…

Քանի որ ակտը բավական մեծածավալ է, կփորձենք դրան արձագանքել մաս-մաս…

ՄԱՍ՝ 2

Մեր հարցադրումը.

Գրադարանում 2014-2015թթ. հաշվառված է եղել 138161 գիրք, սակայն ներկայումս առանց հաշվառման 15 տոննա գիրք է հանձնվել վերամշակման եղանակով ոչնչացման.

ԿԳ նախարարության պարզաբանումը .

Ուսումնասիրվեց հիմնադրամի գրադարանային ֆոնդը, որի արդյունքում պարզվեց հետևյալը. մինչև 2013 թվականը ինստիտուտը ընդհանրապես գրադարանային ֆոնդը չի հաշվառվել, այսինքն՝ ոչ գույքագրում է իրականացվել, ոչ էլ նոր ստացված գրականությունը մուտքագրվել հաշվապահություն, այլ միայն պրոռեկտորի հաշվետվություններում երևացել է մի տողով, թե քանի ուսումնամեթոդական, քանի գեղարվեստական, գիտական և այլ տիպի գրականություն կա: Միայն 2013 թվականից սկսել են իրականացնել հաշվառում, սակայն շարունակել են գույքագրում չանցկացնել: 2016 թվականի մայիսին (նախկին ռեկտորի օրոք) մի մեծ քանակության գրականություն հանձնվել է որպես թափոն, որի փաստաթղթային հիմքերը չկան, իսկ մյուս չափաքանակը 6 տոննա կիլոգրամը 30 դրամով հանձնվել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին: Վերջին խմբաքանակի հանձնման վերաբերյալ նյութերը և գրադարանի տնօրենի բացատրագիրը կցվում է:

Մեր արձագանքը.

Գրադարանի գրքային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացման փաստը և դրա մեկնաբանությունը ԿԳ նախարարության փաստահավաք խմբի կողմից ուղղակի զավեշտալի են…

Զարմանալին այն է, որ նախարարության պարզաբանման մեջ չգիտես ինչու չի նշվում, որ 2016 թ-ի ապրիլ-մայիսին բուհում աշխատած ԿԳ նախարարության աուդիտորական հանձնախումբը հրահանգել էր բուհի ղեկավարությանը մինչև 2016 թ-ի դեկտեմբեր ամիսը անցկանցնել գրադարանի գրքային ֆոնդի գույքագրում…2016 թ-ի հուլիսին ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Սահակ Մինասյանը, ով և պետք է այդ գույքագրումն անցկացներ չի արել այն՝ կոպիտ խախտելով ԿԳ նախարարության հանձնարարությունը…

Գրքերի երկու մասն էլ թափվել է նոր ռեկտորի օրոք` 15 տոննա, բնականաբար, եթե այս երկրորդ փաստաթուղթն էլ չլիներ կարելի էր ամբողջը բարդել առաջինի վրա։ Ընդ որում, սեպտեմբերի 25-ին բաց նամակի հրապարակումից և Գագիկ Համբարյանի facebook-յան էջում նույն օրը ժամը 22.56-ին գրադարանի գրքերի լուսանկարների տեղադրումից և համապատասխան գրառումից հետո ռեկտոր Մինասյանը հապճեպ՝ սեպտեմբերի 29-ով 6 տոննայի համար թղթեր է սարքում, սակայն առանց փորձաքննական եզրակացության:

Գրվածը հերյուրանք ու զրպարտություն է, քանի որ և´ նախկին գրադարանի տնօրենը, և´ նոր գրադարանի տնօրենը հերքում են, որ նման ցուցմունք են տվել։ Նախկին տնօրենը հավաստում է, որ երկու փուլով են ոչնչացվել գրադարանի գրքերը` 2017 թվականի ապրիլ-մայիս ամիսներին (առաջին անգամ իր օրոք) ու օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին (երկրորդ անգամ նոր տնօրենի օրոք), իսկ նոր տնօրենն էլ պնդում է, որ ինքը միայն կարող է խոսել իր պաշտոնավարման ժամանակաշրջանի մասին, իսկ նախորդի հետ կապված որևէ խոսք չի կարող ասել, իրավունք էլ չունի, հետևաբար Սահակ Մինասյանն է նոր տնօրենի անունը շահարկում և դարձնում իր հանցակիցը…

Այս արվել է մեղմելու համար ռեկտոր Մինասյանի գործած հանցանքը։ Այս բոլորը պետք է իրավապահ մարմինները ճշտեն, քանի որ նախ պետք է հասկանալ, թե ինչպիսի նյութական վնաս է հասցվել համալսարանին, ինչու և ինչ նպատակներով։ Նախարարության բացատրությունից նաև պարզ է դառնում, որ ինչ-որ մեկը կեղծիքների է դիմել՝ Սահակ Մինասյանի օրոք գրադարանի գրքերի ոչնչացման որոշ մասի պատասխանատվությունը նախկին ռեկտորի վրա բարդելու նպատակով՝ հայտարարելով, որ 2016 թվականի մայիսին (նախկին ռեկտորի օրոք) մի մեծ քանակության գրականություն հանձնվել է որպես թափոն… Եթե նախարարությանը պարոն Մինասյանը դրա վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ է ներկայացրել, ապա դա կեղծիք է… Հիշեցնեմ,որ իր մամլո ասուլիսներից մեկի ժամանակ Մինասյանը հայտարարել էր, որ գրքեր տվել է նաև Ճարտարագիտական և Տնտեսագիտական համալսարանների Գյումրու մասնաճյուղերին ևս:

Կեղծելով փաստերը՝ պարոն Մինասյանը ևս մեկ նպատակ է հետապնդում… Նա ցանկանում է իմ կողմից համալսարանի բակում թափված գրքերի լուսանկարների վաղեմությունը կասկածի տակ դնել… Այսինքն՝ ըստ Մինասյանի, եթե նա 6 տոննա գիրքը հանձնում է մակուլատուրա սեպտեմբերի 29-ին, իսկ ես գրադարանի գրքերի «ողբերգալի» լուսանկարները հրապարակում եմ սեպտեմբերի 25-ին, ապա դրանք արվել են ավելի վաղ, նույն Մինասյանի կողմից նախանշած 2016 թ-ի մայիսին՝ նախկին ռեկտորի օրոք… Սակայն Սահակ Մինասյանը մի բան հաշվի չէր առել… Նախկին ռեկտորի օրոք ինստիտուտի բակի ծառերը չէին կտրվել կամ խորը էթվել, որ դրանց «արդյունքները»՝ ծառերի ճյուղերը և փայտը հայտնվեին իմ հրապարակած լուսանկարներում… Սակայն այս տարվա ապրիլին հենց նույն Սահակ Մինասյանի թեթև ձեռամբ ոչնչացվեց ոչ միայն գրադադանի գրքային ֆոնդի կեսից ավելին, այլև համալսարանի բակի ծառերից մի քանի կտրվեցին, իսկ շատերն էլ խորը էթվեցին, որի ապացույցները կան իմ կողմից հրապարակված լուսանկարներում (տես լուսանկարները)…

Փորձելով կեղծել փաստերը՝ ռեկտոր Մինասյանն ինքն ընկավ իր լարած ծուղակը…

Ի դեպ, հոկտեմբերի 2-4 համալսարանում գտնվող ԿԳ նախարարության փաստահավաք խմբի ղեկավար Նորիկ Կարապետյանը մեզ տեղեկացրել էր այդ 6 տոննա մակուլատուրա հանձնված գրքերի մասին… Նա նաև ասել էր, որ համապատասխան հիմքեր՝ լաբորատորիայի տվյալներ, որ այդ գրքերն անպիտան են կամ հիվանդ, բուհի ղեկավարությունը չի ներկայացրել…

Այս բոլորը փաստաթղթային մասով, իսկ քանի հազարավոր գրքեր են տարվել ուսանողների և դասախոսների կազմից, պետք է պարզվի այլ մարմինների կողմից՝ հասկանալու համար հասցված վնասի չափը։

Զավեշտալին այն է, որ ռեկտոր Մինասյանի մակուլատուրա հանձնված 6 տոննա գրքերի վերաբերյալ փաստաթուղթը ներկայացրել է 2017 թ-ի սեպտեմբերի 29-ով, երբ ընդամենը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին համալսարանում էր գտնվում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը…

Ստացվում է, որ ՇՊՀ-ի գրադարանի գրքերի համալսարանի բակում աղբի նման լցված լուսանկարների հրապարակումից հետո, որը մեծ դժգոհություն առաջացրեց հասարակության մոտ և նախարարի բուհ այցելելուց երկու օր անց Սահակ Մինասյանը ևս 6 տոննա գիրք է ուղարկում մակուլատուրա… Իսկ սեպտեմբերի 29-ից ընդամենը երկու օր անց՝ հոկտեմբերի 2-ին համալսարան ժամանեց ԿԳ նախարարության փաստահավաք խումբը…

Զարմանալի է, որ պարոն Մինասյանն այդպես հապճեպ այդ բոլոր «փոշոտված և հիվանդ» գրքերը հանձնեց մակուլատուրա, երբ կարելի էր դրանց վտանգավորությունը ապացուցել ԿԳ նախարարության փաստահավաք խմբին և փարատել բոլոր կասկածները, որ նա հանցանք է գործել… Կամ եթե այդ 6 տոննա գիրքն արդեն առանձնացված էր, որը պետք է հանձնվեր մակուլատուրա, ապա ինչու այն չներկայացվեց սեպտեմբերի 27-ին համալսարան ժամանած ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին… Թող ինքն էլ տեսներ այդ «անպիտան» գրքերը, որ էլ ավելի ջանադրաբար պաշտպաներ իր ընկերոջը՝ ՇՊՀ ռեկտորին…

Սակայն իրականությունը նրանում է, որ գրադարանի գրքերի մեծ մասը երկու փուլով արդեն էր հանձնված մակուլատուրա դեռ մինչև մեր կողմից սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին հասցեագրված բաց նամակի հրապարակումը… Սահակ Մինասյանի կողմից տրամադրված այդ փաստաթուղթը կեղծիք է…Իսկ 2016 թ-ին և 2017 թ-ի սեպտեմբերի 29-ին իբրև թե մակուլատուրա հանձնված գրքերի վերաբերյալ տեղեկություն կամ ինչ-որ փաստաթուղթ տրամադրողը պետք է պատասխան տա կեղծ վկայություն և փաստաթղթեր կեղծելու համար…

Գրադարանի հետ կապված ամենասարսափելի բացահայտումն ինձ համար այն էր, որ գրքատյաց ռեկտոր Սահակ Մինասյանը գրադարանի գրքերը մակուլատուրա է հանձնել կիլոգրամը 30 դրամով… Սա աննկարագրելի դաժանություն է բուհի հանդեպ և ողբերգություն մեր երկրի համար, որտեղ համալսարանի ռեկտորը կարող է «30 արծաթի» համար գրքեր ոչնչացնել… Ու այս ամենի հեղինակն է իրեն մտավորական համարող Սահակ Մինասյանը…

Հ.Գ. Հետաքրքիր է, սույն ակտը կարդացե՞լ է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը… Ինչպե՞ս կարելի է առանց որևէ ապացույցի և անուններ նշելու մեղադրել մեկին…

Այս ամենից կարելի է ենթադրել, որ ԿԳ նախարարությունը բացահայտ պաշտպանում է գործող ռեկտորին՝ զրպարտելով նախորդին, քանի որ ակտում գրադարանի մասին զետեղված այդ տեղեկությունն ընդամենը ասեկոսի մակարդակի է և ապատեղեկատվություն է…

Զավեշտալի է, որ այս մեթոդներով է Լևոն Մկրտչյանը փորձում իր ընկերոջ կողմից բուհի հանդեպ գործած ամենամեծ հանցագործություններից մեկը կոծկել…»:

grqer 2 grqer 1