Իրանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է տարածաշրջանի երկրներինԴատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանԳագիկ Բեգլարյանը ձերբակալվել է
Լավրովը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին պատասխան տալ իր խոսքերի համար
Սրանց համար բանակ գնալն ու ծառայելը շանտաժի, սպառնալիքի և բանտ նստեցնելու պես մի բան է․ Աբրահամյան
Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել ԲՀԿ-ի երեք պատգամավորի թեկնածուի ազատազրկելու վերաբերյալ
Մեղադրանք է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան
Ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերն են բացահայտվելՊուտինը հայտարարել է, որ կարող է առաջադրվել վեցերորդ ժամկետովԳեղարքունիքում բեռնատարը վրաերթի է ենթարկել 49–ամյա քաղաքացուն. Վերջինս տեղում մահացել էՌուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ ինչու՞ են փոխում ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագիրը. «Ժողովուրդ»Ընդդիմադիր թեկնածուն Ենոքավանում հողամաս ունի. «Հրապարակ»Որոշ թաղապետերի «երգը երգված է». «Իրավունք»
Կալանավորվել է ՀՀԿ-ական Արման Սահակյանը, իսկ Արմեն Աշոտյանը՝ ձերբակալվել
Իսրայելը և «Հեզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարվածներըԻշխանությունը հոգեվարքի նշաններ է ցույց տալիս․ «Հրապարակ»ԲՀԿ-ի երեք պատգամավորի թեկնածուներ հայտնվել են Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում. որոշումներ են կայացվել նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ. «Ժողովուրդ»
Արմեն Աշոտյանի և ևս 6 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
Դավադրություն՝ Վեհափառի թիկունքում. «Իրավունք»Ով կլինի հունիսի 7-ի քաղաքական «սյուրպրիզը». «Ժողովուրդ»ՊՆ «բորդյուրին» նստելու համար` տնային կալանք․ «Հրապարակ»Այսօր սպասվում են նոր ձերբակալություններ ու բացահայտումներ. Փաշինյանը «թույն» ելույթ է ունենալու․ «Իրավունք»Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ»Որձ առյուծները բարձրացրել են Ծառուկյանի վարկանիշը․ «Հրապարակ»Փաշինյանը հանձնարարել է չեղարկել «Ուժեղ Հայաստան»-ի և «Հայաստան» դաշինքի գրանցումըԲրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունըՎերջին ժամերին մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող կեղծ էլեկտրոնային նամակներ. Նազելի ԲաղդասարյանՀայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքինՕլիգարխներից մանր կոպեկներ եք վերցնում՝ ձեր խղճուկ գոյությունը պահպանելու համար. Փաշինյանը ՀԱԿ–ին (տեսանյութ)Ռուսաստանն ու Բելառուսը խորացնում են ինտեգրացիան Միութենական պետության շրջանակումՉԼ-ի ուղեգիր նվաճած ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններովԶելենսկին բաց նամակով դիմել է ՊուտինինՓաշինյանի հետևում կանգնած քաղաքական ուժերն առաջնորդվում են արևմտյան չափանիշներով. ՊուտինԹրամփը Fox News հեռուստաալիքին կոչ է արել եթերից հեռացնել Սպիտակ տան նախկին ստրատեգ Կառլ ՌոուվինԵրևանում հրկիզել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենաՌուսաստանը Հայաստանին կոչ է անում հստակեցնել արտաքին քաղաքական ուղղությունը ՌԴ-ն առաջ է շարժվում ռազմաճակատի ողջ երկայնքով, Ուկրաինան ունի անձնակազմի լուրջ պակաս. Պուտին Մոսկվան և Պեկինը բարեկամություն են անում՝ սեփական շահերից ելնելով. Պուտին Մարտի 2-ից ի վեր Լիբանանին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 3526-ի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Էստոնիայի քաղաքացին մագլցել է ցանկապատի վրայով և փորձել հատել Ռուսաստանի հետ սահմանըՉախալյանի ուղերձը՝ դատարանից․ «Գնա՛, քվեարկի՛ր, որ Հայաստանը մնա»Սալոմե Զուրաբիշվիլիին մրցանակ է շնորհվելԱվտոմեքենայի և հեծանվորդի բախում՝ Կոտայքի մարզումՌուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներինԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է կայունության բացակայության մասին՝ առանց Լիբանանից Իսրայելի զորքերի դուրսբերմանՊՆ-ն պարզաբանում է Ռազմական ոստիկանության ծառայությունը սահմանային անցակետերումՀունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովվել է 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր․ ՊԵԿ նախագահԲայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանը
Միջազգային

Ադրբեջան-Թուրքմենստան. Էներգետիկ-տրանսպորտային «միջանցք»

Թուրքմենստանը պատրաստ է գործարկել իր ներքին «Արևելք-Արևմուտք» գազամուղն իր էներգակիրները Կասպից ծովով միջազգային շուկաներ արտահանելու համար։ 2015թ.-ին «Արևելք-Արևմուտք» գազամուղի շահագործումից հետո մեծ հեռանկարներ են բացվել էներգետիկ ոլորտում։

Նշենք, որ չնայած առկա որոշակի հակասություններին, այդ թվում Կասպից ծովում վիճելի հանքավայրերի հետ կապված, Ադրբեջանն ու Թուրքմենստանն որոշել են փակագծերից այս կողմ դնել այդ հարցն ու սկսել կառուցել ընդհանուր կրոնական, թյուրքական հենքի վրա միություն, որի լոբբիզմով զբաղվում է Թուրքիան։

Անկարայի համար կարևոր է ունենալ անխափան միջանցք Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ղազախստան ու Թուրքմենստան։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումից հետո ակտիվանալու է երկու տրանսպորտային միջանցք դեպի Կենտրոնական Ասիա, իսկ Ադրբեջանը վերածվելու է Արևելք-Արևմուտք ուղղությամբ կարևոր միջանցքի։

Առաջինը՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան, այսպես կոչված Տրանսկասպյան միջանցք՝ ելքով դեպի Չինաստան, ինչպես նաև նախորդ շաբաթ ստորագրված Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Թուրքմենստան-Աֆղանստան ուղղությունն է, ինչը թույլ կտա Անկարային դուրս գալ Կենտրոնական Ասիա՝ թյուրքական ու իսլամական մի ահռելի տարածաշրջան, ինչպես նաև Աֆղանստան, որտեղ շուտով կարևոր աշխարհաքաղաքական իրադարձություններ են կատարվելու՝ Թալիբանի, ԻՊ-ի շուրջ։

Թուրքմենստանն արդեն իսկ իր բեռները, այդ թվում նավթային, Բաքվի նավահանգստով արտահանում է Կովկաս, Թուրքիա, ԵՄ։ Տրանսպորտային, էներգետիկ կապերի հաստատումն Ադրբեջանի հետ Թուրքմենստանի համար կարևոր այլընտրանք է ռուսական, իրանական ուղղություններին։

Կասպից ծովի վիճելի կարգավիճակի կարգավորումից հետո, ինչը նախատեսվում է հաջորդ տարի, Թուրքմենստանն ու Ադրբեջանը կփորձեն՝ ԵՄ-ԱՄՆ-Թուրքիա ակտիվ լոբբինգով կյանքի կոչել Կասպից ծովի հատակով Տրանսկասպյան գազամուղը՝ թուրքմենական լրացուցիչ գազային պաշարներն ադրբեջանական լոգիստիկայով՝ Բաքու-Էրզրում, ТАNAP գազամուղով Թուրքիա և ԵՄ արտահանելու նպատակով։

Արտյոմ Բալասանով