«Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմն անորոշության մեջ է՝ պարգևավճարներ ստանալո՞ւ են, թե՞ ոչ
«Ժողովուրդ»-ը գրել է, թե Ազգային ժողովի աշխատակազմն անորոշության մեջ է, քանի որ տեղյակ չեն՝ տարեվերջյան պարգևավճարները, որոնք ընդունված է անվանել 13-րդ աշխատավարձ, այս տարի ստանալո՞ւ են, թե՞ ոչ: Ըստ թերթի, լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է՝ ԱԺ նոր ղեկավարությունն այս անգամ նրանց զրկի պարգևատրումներից:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ ԱԺ աշխատակազմը պարգևատրումից օգտվելու է, թե ոչ, ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պատասխանել է. «ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատողները մշտապես օգտվում են օրենքով նախատեսված իրավունքից»:
Անորոշ պատասխանից կարելի է ենթադրել, որ ԱԺ ղեկավարությունը դեռևս հստակ որոշում չունի՝ կվճարի՞ 13-րդ աշխատավարձը, թե՞ ոչ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: