«Ժամանակ». Ռոբերտ Քոչարյանը դեռ տեսակետ չունի՞ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵՄ-ի հետ Շրջանակային համաձայնագրի ստորագրման հետ կապված իր տեսակետը դեռ չի հայտնել:
«Պարոն Քոչարյանի հետ այդ հարցով որևէ քննարկում չենք ունեցել։ Տեսակետ չկա դեռ, որը ենթակա է հրապարակման։ Եթե քննարկում լինի, և հրապարակման ենթակա բան լինի՝ կհրապարակենք»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշեց, որ այս օրերին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է, և եթե այդ թեմայով որևէ քննարկում լինի, անպայման մենք դրանից տեղյակ կլինենք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում