Հռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն Մելիքյան
Քաղաքականություն

Կարեն Կարապետյանին՝ մեկ կոշիկի երջանկություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել և վարչապետի պաշտոնում որպես բացահայտում նշել. «կցանկանայի, որ մեզանում պրագմատիզմն ու ռացիոնալ մտածողությունը ավելի լայն տարածում ունենան։ Սակայն շատ հաճախ իլյուզիաներով ենք ապրում»:

Այս բնորոշումները վերաբերում են հայ ժողովրդին, ժողովուրդ, որ արդեն 27 տարի է՝ իլյուզիաներ չունի, ապրում է չոր ռեալիզմի մեջ: Մեր ժողովուրդը պարզապես իրեն չի կարող իլյուզիաներ թույլ տալ, երբ չորս կողմը սահման է, իսկ երկրի ներսում հավերժական ՀՀԿ-ն:

Պարզապես պետք է իրականությանը նայել ոչ թե վարչապետական, ապահովված անձի բարձունքից, այլ շարքային քաղաքացու, ով ապրում է աշխատավարձից աշխատավարձ, գրեթե չի օգտագործում կարագ և միս, իսկ մրգերը՝ տոնից տոն, քաղաքացու, ով ուրախանում է ամիսը մեկ անգամ տորթ պատրաստելով, կամ երջանկանում է, եթե աշնանը կարողանում է մեկ զույգ կոշիկ գնել՝ դեն նետելով մի քանի տարի օգտագործածը:

Եթե վարչապետը գտնում է, որ մեկ զույգ կոշիկ գնելն իլյուզիա է, ապա երևի թե պետք է նրան ևս ցանկանալ մեկ կոշիկ գնելու երջանկությունը: Ի դեպ, մեր երկրում կան մարդիկ, որ այդ երջանկությունը տարիներով չեն ունենում:

Այնպես որ՝ պրագմատիզմը մեր ժողովրդի մեջ դեռ ավելցուկային է: Պրագմատիկ ենք, երբ շուկայում ենք՝ հաշվարկում ենք անհրաժեշտը և ամենաէժանը, պրագմատիկ ենք, երբ հագուստ ենք գնում՝ երջանկությունից երջանկություն, պրագմատիկ ենք, երբ տոնական հագուստ կարողանում են աղջիկները ճարել, այ դա իսկական երջանկություն է:

Նման մանր ուրախություններ է ժողովրդին պարգևում ՀՀԿ իշխանությունը, պարգև, որտեղ իլյուզիաներին տեղ չկա, ոտից գլուխ չոր ռեալիզմ է:

Իսկ հետաքրքիր է՝ Կարեն Կարապետյանն այդ որտե՞ղ է տեսել իլյուզիաներով ապրող ժողովուրդ: Չի բացառվում՝ իր շրջապատում, որտեղ բոլորի գրպանները մշտապես կասկածելիորեն լիքն են, ստամոքսները՝ չափից դուրս գաստրոնոմիական, իսկ ժամանակը կանգ է առել կառավարությունում, իսկ նախկինում՝ «գազի» գրասենյակում:

Վարչապետը կարող է նաև հիշել, որ Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ մարդ աղքատ է, իսկ աղքատ ժողովուրդն ավելի քան պրագմատիկ է մտածում՝ իլյուզիաներով Հայաստանում ապրել հնարավոր չէ:

Իլյուզիաների «սեփականատեր» արդեն կա՝ կուսակցություն կուսակցությանս ՀՀԿ-ն է:

NEWSPRESS.am