Ադամանդի արտադրությունը Հայաստանում ծաղկում է
2016 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 85 հազար 630 կարատ ադամանդ: Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
2017 թվականի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել է 127 հազար 601 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 49 տոկոսով:
Ըստ այդմ, աճել են ադամանդի և ոսկերչական իրերի արտադրության ծավալները:
2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 1 605.7 կգ ոսկերչական արտադրանք, ինչը 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ 2.7 անգամ ավելի է:
Նշենք, որ 2016թ. հունվար-սեպտեմբերին արտադրվել է 602.7 կգ ոսկերչական արտադրանք: