Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Սպորտ

Ժոզեն փորձում է վերջնականապես «թաղել» Հենոյին. Մխիթարյանն այս ձմռանը կհեռանա՞ «Մանչեսթերից»

Անգլիական մամուլն արդեն նոր ակումբ է փնտրում Հենրիխ Մխիթարյանի համար: Անգլիացիներից հետ չեն մնում նաև հայերը, ովքեր նույնպես փորձում են նոր ակումբ գտնել Հենոյի համար: Վերջին խաղերում Մխիթարյանի բացակայությունն ու Ջեյսի Լինգարդի փայլուն խաղը կոտրեցին հայ երկրպագուների սպասումները: «Մանչեսթերի» նախկին ֆուտբոլիստներն ու անգլիացի մասնագետները շարունակում են քննադատել հայ կիսապաշտպանին ու նշել, որ թիմի փլեյմեյքերի պարտականությունները հիմա կատարում է Պոլ Պոգբան, ում մոտ այդ ամենը լավ է ստացվում:

Հստակ երևում է, որ Ժոզեն փորձում է վերջնականապես «թաղել» Հենոյին, բայց մյուս կողմից էլ հայ կիսապաշտպանը գտնվում է շատ վատ մարզավիճակում: Մոտենում է ձմեռային տրանսֆերային պատուհանը, որի ժամանակ այս հարցը կստանա իր տրամաբանական լուծումը: Կամ Մխիթարյանը կտեղափոխվի այլ ակումբ, կամ էլ կշարունակի իր մարզավիճակը բարելավել պահեստայինների նստարանին:

Մեծ հաշվով այս ճակատամարտի ելքը որոշելու են Ժոզե Մոուրինյոն ու Մխիթարյանը: Եթե «Մանչեսթերը» Մխիթարյանին հանի վաճառքի, ապա նրան կցանկանան գնել մի շարք գրանդ ակումբներ: Արդեն պտտվում են խոսակցություններ այն մասին, որ Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է թիմ վերադարձնել հայ կիսապաշտպանին:

Դեռ Դորտմունդում ելույթ ունենալու տարիներն Մխիթարյանի նկատմամբ մեծ հետաքրքրվածություն ուներ «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Ալեգրին: Չպետք է մոռանալ նաև «Լիվերպուլին», քանի որ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը միշտ էլ դրական է արտահայտվել Հենոյի մասին և գերմանացի մասնագետն ամենից լավն է ճանաչում հայ ֆուտբոլիստին:

Խոսակցություններ կան, որ Մադրիդի «Ռեալը» նույնպես հետևում է Հենոյի մրցելույթներին: Մխիթարյանի կարգավիճակում ժամանակին հայտնվել են Խուան Մատան, Դավիդ Լուիզը, ովքեր Ժոզեից հեռանալուց հետո կարողացել են ցույց տալ իրենց լավագույն որակներն ու դառնալ նոր թիմի գլխավոր ֆիգուրները:

Սակայն կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ Մխիթարյանն իրոք գտնվում է վատ մարզավիճակում, և այս պարագայում Մոուրինյոյի որոշումը ճիշտ է: Միգուցե նա հեռանա ակումբից ու նոր ակումբում շարունակի հանդես գալ վատ մրցելույթներով ու վերջնականապես տապալի իր կարիերան: Պետք է չմոռանալ նաև, որ մեր ազգի պարծանքն արդեն 28 տարեկան է, որը ֆուտբոլում համարվում է ուժերի նվազման տարիք (Լեոնել Մեսսին, Ռոնալդուն ու Իբրահիմովիչը սովորական մարդիկ չեն): Միայն ժամանակը, իրադարձությունների զարգացումն ու ձմեռային տրանսֆերային պատուհանը ցույց կտան, թե ի՞նչ հանգուցալուծում կստանա Մխիթարյանի ապագայի հարցը:

NEWSPRESS.am