Ոստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունը
Արխիվ

Հայ գինեգործության պատասխանատուներն էշի ականջում մրափած են

Վրացական գինին ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենահին գինի:

Իհարկե, հայտնի չէ, թե ինչպես է վրացական կողմին հաջողվել մոլորեցնել Գինեսի ռեկորդների գրքի հեղինակներին, սակայն այն, որ հենց Հայաստանում՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի հարակից Թռչունների քարանձավում է գտնվել 6 հազար տարվա գինու հնձանը, հաստատված փաստ է: Սակայն պատասխանատուներն այս փաստը վերահանելու և զբոսաշրջային, պատմագրական, ճանաչողական նպատակներով աշխարհին ներկայացնելու փոխարեն զբաղված են միմիայն նեղ անձնական հարցեր լուծելով:

Առավելագույնը, որ հնարավոր է անել, զբոսաշրջային շրջայցեր կազմակերպելն է, իսկ այն մասով, որ կարելի է այս մասին պրոպագանդել, աշխարհին ներկայացնել և պաշտպանել Հայաստանի իրավունքները, ոչինչ չի արվել: Գիտնականներն իրենց գործն արել են, մնացել էր գործը Գյուղատնտեսության, Էկոնոմիկայի նախարարություններին և, վերջին հաշվով, կառավարությանը: Սակայն ոչ:

Կառավարությունը կա′մ զբաղված է տնտեսական աճի ցուցադրություններով, կա′մ գումարներ է մսխում ամենատարբեր անբովանդակ ծրագրերի վրա, զբաղված է վարկեր ներգրավվելով, կա′մ ազգային բրենդի ստեղծման վրա անիմաստ միլիոններ ծախսելով:

Իսկ այն, որ Հայաստանը հնարավոր էր ճանաչել գինու բնօրրանը, դրա համար բոլոր հիմքերը կային. պետք էր ունենալ պետության հոգածություն և գովազդ, սակայն պետական մակարդակով անգամ ֆիլմ չկա Հայաստանի՝ գինու բնօրրան  լինելու մասին, իսկ հակառակը՝ Վրաստանը ոչ միայն պրոպագանդում է վրացական գինին, պեղումներ է «ստեղծագործում», փող է ծախսում՝ երկիրը զբոսաշրջային ակտիվ տարածք դարձնելու համար, այլև այդ ուղղությամբ հետևողականորեն աշխատում է:

Եվ թող հայ գիտնականները միջազգային գիտական ամսագրերում հոդվածներ գրեն, որ Հայաստանը գինու բնօրրանն է, կամ էլ լոյալ վերաբերմունք դրսևորեն, որ դժվար է ասել, թե որ երկիրն է գինու բնօրրանը:

Մինչև հայ որոշ գիտնականները բարոյականություն էին խաղում, հայ զբոսաշրջության պատասխանատուները զբաղված են փող աշխատելով, կառավարությունն էլ` տնտեսական աճի ցուցադրություններով, Վրաստանն իրենն ասել է միջազգային ասպարեզում` երկիրը գրչի մեկ հարվածով դարձնելով գինու բնօրրան:

Հայաստանում անցկացվում են գինուն նվիրված համաժողովներ, գինու փառատոներ. դրանք միայն իրականացվում են գրպանները լցնելու համար. ոչ մի պետական մոտեցում չկա` երկիրը գինու հնագույն երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնելու համար: Իսկ վրացիներն արդեն արել են այն, ինչը հայերը կարող էին անել ի սկզբանե:

Իսկ ինչո՞ւ գինու հնագույն երկիրը որևէ մեկը չի ցանկանում ներկայացնել Հայաստանը, որովհետև այն ոլորտներում, որտեղ պետք է լինեին համապատասխան կոմպետենտ անհատներ, պարզապես սրա-նրա բարեկամներն են նստած, ովքեր ոչ գինուց են հասկանում, ոչ գինու մշակույթից, ոչ երկիր դեմք ասվածից:

Ոլորտն ամբողջովին հանձնված է անպատասխանատու, ոչ կոմպետենտ, աշխատանքից գաղափար չունեցողների ենթակայության, և ո՞վ շահեց: Իհարկե, Վրաստանը:

NEWSPRESS.am