Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Երբ անմոռաց ու հեքիաթային է յուրաքանչյուր օրը

Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող թիվ 150 մանկապարտեզում տոնական տրամադրություն է։ Հույզերն ու ուրախությունը միախառնված են. տարեվերջյան ավարտական հանդեսն է…

Արդեն ութ տարի է, ինչ մանկապարտեզը ղեկավարում է Լիա Մնացականյանը, և այդպես էլ չի կարողանում իր սիրելի փոքրիկներին հրաժեշտ տալ առանց հուզմունքի:

«Մանկապարտեզում ավարտական հանդեսը տարվա պատասխանատու պահն է, որին նախապատրաստվում է ամբողջ կոլեկտիվը։ Երեխաներին դպրոց ճանապարհելու արարողությունը փորձում ենք վերածել տոնի, ուրախության»,- ասում է Լիա Մնացականյանը։

Տիկին Մնացականյանը հավաստիացնում է, որ մանկապարտեզ հաճախող 125 երեխաների համար ստեղծված են բոլոր պայմանները: Նախորդ տարի վերանորոգվել է մանկապարտեզի շենքը, քաղաքապետարանը նոր գույք է տրամադրել՝ սառնարան, խոհանոցային պարագաներ։ Նրա կարծիքով, շատ կարևոր է, որ Երևանում այսօր մանկապարտեզներն անվճար են, քանի որ այդ որոշումից հետո շատ անապահով ընտանիքների երեխաներ նույնպես մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ստացան:

Այս փոքրիկ մանկապարտեզն ունի նաև իր գեղեցիկ այգին. «Եթե մի փոքր աջակցություն ունենանք, և այգում կարուսելներ ու ճոճանակներ տեղադրվեն, նաև լուծվի ոռոգման ջրի խնդիրը, երեխաների առօրյան ավելի լեցուն կլինի»,- ասում է տնօրենը։

Չնայած դրան՝ ծնողները հավաստիացնում են, որ մանկապարտեզի տնօրինության ու աշխատակազմի կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի երեխաների օրը հագեցած ու բովանդակալից լինի, իսկ որ ամենակարևորն է, ծնողները վստահ են, որ իրենց երեխաներն ապահով ձեռքերում են։ Նրանք այստեղ հայեցի դաստիարակություն են ստանում. հայկական երգ ու երաժշտություն, հեքիաթներ ու բանաստեղծություններ… Մի խոսքով, այս մանկապարտեզում դաստիարակության հիքում հայկական մշակույթն է: Անշուշտ, դրան մեծապես նպաստում է նաև հայոց լեզվի և գրականության մասնագետ տնօրենը։

Ամեն օր նախադպրոցական այս հաստատության անձնակազմը անչափ կարևոր ու պատասխանատու աշխատանք է կատարում. կրթում ու դաստիարակում է մեծ կյանքի ճանապարհին առաջին քայլերն անող փոքրիկներին։ Փորձառու, հմուտ դաստիարակների և ողջ անձնակազմի ջանքերով մանկապարտեզում անցկացրած ամեն մի օրը անմոռաց ու հեքիաթային է դառնում փոքրիկների համար։