Ոստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունը
Մշակույթ

Փող չունենք, թասիբ է՞լ չունենք

Արդեն բավականին ժամանակ է՝ Արմեն Ջիգարխանյանը հայտնվել է ծանր ֆինանսական իրավիճակում: Դժվար է արտիստին ընկալել այնպիսին, ինչպիսին է նա այժմ՝ իր կնոջ լարած թակարդների մեջ:

Բայց ինչ եղել՝ եղել է. այժմ ժամանակն է նրան աջակցելու, ելքեր գտնելու: Ողջ ռուսական մամուլը լի է Արմեն Ջիգարխանյանի վերաբերյալ նյութերով և մեկնաբանություններով, աջակցության առաջարկներով և այլն: Իսկ ինչո՞վ է զբաղված Սփյուռքի նախարարությունը, որն ի պաշտոնե պետք է աջակցություն ցուցաբերի Հայաստանից դուրս ապրող հայերին:

Հրանուշ Հակոբյանի ղեկավարած կառույցը ոչինչ չի անում՝ ինչպես միշտ:

Երևի գտնում է, որ սնանկացած Ջիգարխանյանից օգուտ չկա, և նա արդեն պետք չէ Հայաստանին, փողի ակնկալիք չկա, ուստի թող ռուսները կամ մտերիմները լուծեն արտիստի բնակարանի, կեցության հարցերը: Անգամ բարոյական աջակցության առաջարկ կամ մտահոգություն չի հնչել նախարարության կողմից: Ինչպես հասկանում ենք, Սփյուռքի նախարարությունը սփյուռքի հարուստների համար է կամ դեպի Հայաստան սփյուռքահայ երեխաներին բերելու. երկու դեպքում էլ մեջտեղը փող կա:

Մեկ օրինակ ներկայացնենք, թե ինչպես պետք է երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար պատկան կառույցները պատասխանատվություն ստանձնեն:

Տարիներ առաջ չեչեն հայտնի երգչուհի Խեդա Համզատովան եկավ Հայաստան և ամուսնացավ հայ տղայի հետ: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հարցը հասցրեց մինչև Ռուսաստանի Դաշնության նախագահին. չեչենի համար ամոթ էր, որ չեչեն-մուսուլմանուհին ամուսնանա քրիստոնյայի հետ:

Հարցը քննարկվել էր նաև Չեչնիայի կառավարության նիստում, որտեղ Կադիրովը բարոյականության դաս էր քարոզում և մեղադրում երգչուհուն անբարո պահվածքի համար: Ի վերջո գործը հասավ նրան, որ չեչենուհուն վերադարձրին Չեչնիա, և հարցը փակվեց:

Ինչո՞ւ այս օրինակը ներկայացվեց:  Յուրաքանչյուր քաղաքացու ճակատագիր Ռամզան Կադիրովի համար կարևոր է, և նա մուսուլման չեչենուհու ամուսնությունն անգամ չէր կարող ընդունել: Դա նման էր կորստի. նրա համար մեկ քաղաքացու կորուստն անընդունելի է:

Իսկ ինչպե՞ս են վարվում ՀՀ իշխանական օղակները և հատկապես Սփյուռքի նախարարությունը. բացի ռուսական մամուլից թարգմանություններից՝ Արմեն Ջիգարխանյանի ամուսնության և նախկին կնոջ հետ վեճերի առնչությամբ, ոչինչ:

Մինչև երեկ Ջիգարխանյանը Հայաստանի հպարտությունն էր: Ի՞նչ եղավ: Էլ օգուտ չկա՞ այդ հպարտությունից, թե՞ արտիստը նեղ վիճակում է, օգուտ չկա նույնպես:

Կարճ ասած՝ նեղ վիճակում գտնվող Ջիգարխանյանից ձեռքերը Հայաստանը լվացել է. փող չունենք, թասիբ է՞լ չունենք:

NEWSPRESS.am