Էրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Հասարակություն

Ո՞վ է դառնալու Շիրակի պետհամալսարանի «Ջորդանո Բրունոն»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն տեղեկացրել էի, որ նոյեմբերի 29-ին Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի անօրինական հրամանի հետևանքով նախազորակոչային պատրաստականության բաժնի 2-րդ և 3-րդ կուրսերից վտարվել են 7 ուսանողներ…

Իմ ձեռքին է Սահակ Մինասյանի տխրահռչակ այդ որոշման կրկնօրինակը… Այն ընթերցելիս ևս մեկ անգամ համոզվեցի, որ Սահակ Միանսյանը ոչ միայն չի հասկանում ինչ բան է բուհը, այլև Պոլիտեխնիկումի (չշփոթել համալսարանի հետ) տնտեսվարի մակարդակին էլ մնացել է…

Նախ, պարոն Մինասյանն ընդունում է, որ սեպտեմբերի 19-ին այդ 7 ուսանողները ստացել են փոխադրականներ և մինչև իրենց վտարումը՝ նոյեմբերի 29-ը, մասնակցել են դասերին, իսկ շատերն էլ վարձավճար են մուծել…

Պարոն Մինասյանի հրամանով նախատեսվում է ստեղծել իր յուրայիններից կազմված հանձնաժողով, որը պետք է պարզի, թե ովքեր են մեղավոր, որ տարկետման իրավունքից օգտվող, բայց ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողները փոխադրվել են հաջորդ կուրս… Այստեղ է, որ պարոն Մինասյանը կրկին մտնում է իրեն սազական դերի մեջ՝ ցուցադրում սեփական հանցանքները ուրիշների վրա բարդելու «շնորհքը» և չքմեղանում…

Ի սկզբանե Սահակ Մինասյանի հանցանքն այն է, որ թողարկող ամբիոն ՆԶՊ-ն ինչ-ինչ նպատակներ հետապնդելով դուրս բերեց Ֆիզիկական կուլտուրայի և ՆԶՊ-ի ֆակուլտետի կազմից և անմիջական ենթարկեց իրեն… Այսինքն՝ Սահակ Մինասյանը, բացի ՇՊՀ ռեկտորից, նաև ՆԶՊ բաժնի դեկանն է… Իսկ քանի որ, պարոն ռեկտորը չի պատկերացնում դեկանի պարտականությունները և իրավունքները, ապա զարմանալի էլ չէ, որ այդ բաժնում բարձիթողի իրավիճակ է ստեղծվել…

Դեկանի պարտականությունները, որոնցից մեկը հենց լուծարքների կազմակերպումն էր, ոչ ոք չի կազմակերպել… Հիմա բացահայտեմ Սահակ Մինասյանի գործած հանցանքները, որոնց արդյունքում այդ 7 ուսանողները հայտնվեցին դրսում…

1. Ռեկտոր-դեկանը կոպտորեն խախտել է 2011 թ. նոյեմբերի 17- ի թիվ 1242-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի մասին օրենքը՝ ըստ որի, ակադեմիական վատ առաջադիմություն է համարվում մեկ առարկայից երեք անգամ անբավարար գնահատական ստանալը… Սակայն վտարված ուսանողները զրկված են եղել երկու լուծարումների ընթացքում ակադեմիական պարտք վերահանձնելու իրավունքից այն պարզ պատճառով, որ այդ լուծարումները նրանց համար չեն կազմակերպվել առհասարակ…

2. Համաձայն նույն կարգի 2.12 կետի` Ակադեմիական պարտքերի անվճար հիմունքներով մարումն իրականացվում է ռեկտորի հրամանով ձևավորված քննական հանձնաժողովներում: Ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետ է սահմանվում ընթացիկ կիսամյակի երրորդ շաբաթվա վերջը։ Պարոն Մինասյանը ոչ մի քննական հանձնաժողով չի ձևավորել, ժամանակացույց չի կազմել և վտարված ուսանողներից ոչ մեկն ակադեմիական պարտք չի մարել:

3. Սույն կարգի 2.13 կետով բուհից հեռացման հրամանները տրվում է քննաշրջանի, ակադեմիական պարտքերի մարման արդյունքների ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին ուսանողը նախապես տեղեկացվում է։ Այսինքն` ըստ կարգի ուսանողը իր վտարման մասին պետք է տեղեկանար սեպտեմբերի 20-ից ոչ ուշ…

Տեսնե՞ս Մինասյանի կողմից բուհում ձևավորված «ինկվիզիտորական” մարմնի ներկայացուցիչները տեղյակ են,որ իրենց «պատրոնն» այսքան հանցագործություններ է գործել, որի արդյունքում տուժում են ուսանողները և բուհը… Հետաքրքիր է, Գյումրվա Էրքյուլ Պուարոյի կողմից ձևավորված խումբն այս յոթ օրվա մեջ ում է քավության նոխազ դարձնելու… Ու՞մ վրա է բարդելու ռեկտոր-դեկանի մեղքերը… Ո՞վ է դառնալու գյումրվա «Ջորդանո Բրունոն»…

Այս պատմության զավեշտը և ողբերգությունն այն է, որ «կրթական գործի Կոլումբոսը» գտնում է, որ սեփական ապօրինությունները կարելի է «վնասազերծել» նախկին՝ իր կարծիքով սխալ որոշումները չեղարկելով… Սա անիրազեկության և փնթի աշխատանքի արդյունքներից մեկն է…

Հետաքրքիր է, ի՞նչ էր անելու Սահակ Մինասյանը, եթե այս ամենը բացահայտվեր ոչ թե նոյեմբերի 28-ին, այլ, ասենք, 2018 մարտի 25-ին… Կրկին ապօրինի որոշում էր ընդունելու և բուհից վտարելու էր ակադեմիական պարտքով հաջորդ կուրս տեղափոխված ուսանողներին… Իսկ եթե ընդհանրապես այդ ամենը չբացահայտվեր մինչև ուսանողին դիպլոմ տալը՞… Սահակ Մինասյանն իր այս հիստերիկ և անտրամաբանական քայլով ևս մեկ անգամ ապացուցեց, որ նա ուսանողի և դասախոսի կողքին չէ… Սեփական հանցանքները կոծկելու համար վտարում է ուսանողներին և յուրային «ինկվիզիտորների» միջոցով փորձում է ինչ-որ մեղավորների գտնել…

Դեկտեմբերի 4-ին բուհից զանգահարել են վտարված ուսանողներին և առաջարկել գալ դիմում գրել և շարունակել ուսումը մինչև դեկտեմբերի վերջ… Սահակ Մինասյանը կրկին օրենք է խախտում, քանի որ չգիտի այդ օրենքների մասին… Բուհից վտարված ուսանողը չի կարող այս պահին վերականգնվել…
Ըստ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման, ազատման և վերականգնման» կարգի 29-րդ կետի, բուհից հեռացված ուսանողները վերականգնում են ուսանողական իրավունքներն առնվազն մեկ կիսամյակ հետո:..

Ի դեպ, դեկտեմբերի 1-ին ահազանգ ստացվեց, որ ՆԶՊ բաժնից դուրս են բերվել բոլոր մատյանները, իսկ դեկտեմբերի 4-ին որոշ դասախոսներ, որոնք դասավանդում են այդտեղ, պահանջել են մատյանները տալ, որպեսզի իրենք լրացնեն, ասել են՝ մատյանները տեղում չեն… Իսկ թե ի՞նչ են փորձում թաքցնել այդ մարդիկ և ո՞ւմ պատվերով են մատյանները դուրս բերվել ֆակուլտետից, երևի բոլորին էլ պարզ է…

Հ.Գ. Միայն այն փաստը, որ վտարված 7 ուսանողներն էլ ՆԶՊ-ից են, որտեղ դեկան է ռեկտոր Սահակ Մինասյանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ծագած խնդիրը հենց դեկանի մեղքով է… Իսկ ավելի ճիշտ դե ֆակտո դեկան չունենալու արդյունքն է..

hraman hraman1