Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Ա. Նալբանդյան. «2015թ. կարևորագույն ծրագրերից մեկը Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի հիմնանորոգումն է»

Լոռու մարզն իր չքնաղ բնությամբ Հայաստանի հրաշագեղ անկյուններից մեկն է։ Տարածքի մեծությամբ ու բնակչության թվաքանակով այն երրորդն է հանրապետությունում։ Ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

2011թվականից Լոռու մարզը ղեկավարում է Արթուր Նալբանդյանը, ում մենք հանդիպեցինք և զրուցեցինք մարզի տնտեսական հնարավորությունների, ձեռքբերումների և մի շարք խնդիրների շուրջ։

-Պարո՛ն Նալբանդյան, 2011 թվականից Դուք ղեկավարում եք Լոռու մարզը, մինչ այդ եղել եք համայնքի ղեկավար։ Նախորդ աշխատանքային փորձն ու հմտություններն օգտակար եղա՞ն մարզպետի աշխատանքում։ Խնդրում եմ ներկայացրեք մարզի ձեռքբերումներն այդ ընթացքում և, ինչո՞ւ ոչ, նաև խնդիրները։

-Հարցը բավական ծավալուն է, բայց փորձեմ համառոտ պատասխանել։

Բնականաբար, ընտրովի պաշտոնը նշանակովի պաշտոնից տարբերվում է։ Այս առումով համայնքի ղեկավարի և մարզպետի գործառույթներն էլ տարբեր են. տեղական ինքնակառավարում իրականացնող կառույցն այլ գործառույթներ ունի, տարածքային կառավարման կառույցը՝ այլ։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Յոթ տարի լինելով համայնքի ղեկավար՝ ծանոթ էի մեր համայնքներում առկա խնդիրներին, ծանոթ էի համայնքային կառավարման նրբություններին: Անցումը մարզպետի աշխատանքին ինձ համար անհամեմատ ավելի հեշտ էր, ուստի շատ արագ մտա աշխատանքային նոր ընթացքի մեջ։ Մինչ այդ կային գործառույթներ, որ, կարելի է ասել, աչքաթող էին արվել։ Պետք էր լուրջ աշխատանքներ տանել և ուշադրության կենտրոնում պահել հատկապես հանրակրթական դպրոցների և առողջապահության ոլորտի որոշ հարցեր։ Ճիշտ և արդյունավետ պետական կառավարում իրականացնելով՝ Լոռու մարզում մենք շատ կարճ ժամանակում ձեռքբերումներ ունեցանք։

Իհարկե, դժվարություններ էլ եղան։ Այդ ժամանակահատվածը մի փոքր բարդ էր, քանի որ 2008 թվականին սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ նաև Հայաստանի ու Լոռու մարզի վրա։ Լոռին արդյունաբերական մարզ է, և համաշխարհային շուկայում մետաղների գնի անկման հետևանքով մեր մարզն առավելապես զգաց ճգնաժամը: Լուրջ սոցիալական խնդիրներ ստեղծեցին մարզի համար: Մենք հնարավորինս փորձեցինք աշխատանքներ իրականացնել սոցիալական լարվածությունը մեղմելու ուղղությամբ, նոր աշխատատեղեր և տնտեսական զարգացման նոր ուղիներ փնտրել:

-Եվ որո՞նք էին այդ ուղիները: Ո՞րն է մարզի տնտեսության զարգացման հիմնական, գերակա ուղղությունը։

-Լոռին այսօր արդյունաբերական հսկա կառույցներ ունեցող մարզ է։ Մենք ունենք այնպիսի հզոր արդյունաբերական կենտրոներ, ինչպիսիք են Ալավերդի քաղաքի «Էյ-Սի-Փի» ընկերությունը, որը նախկին պղնձաձուլական գործարանն է, Թեղուտը, որն աշխատում է 2014թ. տարեվերջից, Ախթալայի Շամլուղի լեռնահարստացման կոմբինատը , ինչպես նաև Ստեփանավանի Սագամուրի ոսկու հանքավայրը։

-Բացի արդյունաբերությունից, տնտեսության ո՞ր ճյուղերն են կարևորվում մարզում։

-Միայն արդյունաբերությամբ, իհարկե, հնարավոր չէ զարգացած տնտեսություն ունենալ։ Արդյունաբերությանը զուգահեռ կարևորվում է հատկապես գյուղատնտեսության զարգացումը։

Մարզում ունենք 113 համայնք, որից 105-ը գյուղական համայնքներ են։ Այս ոլորտում անչափ կարևոր է պետական աջակցությունը։ ՀՀ նախագահի, կառավարության հանձնարարականներով մարզին հատկացվել է դիզելային վառելիք, սերմացու, պարարտանյութ, ինչը նպաստեց, որ գյուղատնտեսության ոլորտում լուրջ հաջողություններ արձանագրենք:

-Որո՞նք են այդ հաջողությունները։

– Օրինակ՝ եթե նախկինում՝ 2010-2011թթ., վարելահողերի ընդամնեը 40 տոկոսն էր օգտագործվում, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ՝ արդեն 68-70 տոկոսը: Կարծում եմ, սա վկայում է մարզի գյուղատնտեսության ոլորտի արագ տեմպերով զարգացման մասին:

-Լոռին իր հրաշագեղ բնությամբ գրավիչ է նաև տուրիզմի զարգացման համար. ի՞նչ քայլեր են արվում տնտեսության այս ոլորտը զարգացնելու ուղղությամբ։

–Տուրիզմը մեր մարզի տնտեսության ամենակարևոր և այլընտրանքային ճյուղերից մեկն է։ Տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ բոլոր նախապայմաններն ու հեռանկարները մարզում կան։ Մեր կողմից նույնպես մեծ աշխատանքներ են տարվում տնտեսության այդ ճյուղը զարգացնելու ուղղությամբ:

Մենք ունենք ոչ միայն հրաշք բնություն և պատմամշակութային հարուստ արժեքներ, այլև շատ հյուրընկալ բնակչություն։ Իսկ տուրիզմի զարգացման համար կարևոր նախապայմաններ են:

-Եվ… ինչպիսի՞ հաջողություններ են գրանցվել։

-Անցած տարիների համեմատությամբ Լոռի այցելող զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է։ Այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, և մեր աշխատաոճն իր արդյունքը տալիս է:

– Իսկ ինչպիսի՞ աշխատաոճ եք որդեգրել Դուք և մարզպետարանի աշխատակազմը։

-Մարզպետարանի աշխատանքը բաց է, թափանցիկ, հասկանալի և վերահսկելի։ Ունենք մեր կայքէջը, որտեղ պարբերաբար տեղեկություն է տրվում կատարված աշխատանքի վերաբերյալ։ Ի դեպ, Լոռու մարզի պաշտոնական կայքէջը Հայաստանի տասը մարզերի մեջ տեղեկատվության ամբողջականությամբ և աշխատանքները ներկայացնելու թափանցիկությամբ երկրորդ տեղն է գրավել։ Սա լուրջ հաջողություն եմ համարում, քանի որ դա մեր բաց ու թափանցիկ աշխատանքիգնահատականն ու ապացույցն է: Մենք ոչ միայն չենք թաքցնում մեր խնդիրները, այլ, ընդհակառակը, բարձրաձայնում ենք դրանք և լուծումներ գտնում։

-Ինչպե՞ս կգնահատեք մեր երկրի տնտեսության այսօրվա վիճակը, ինչքանո՞վ է արդյունավետ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին։

– Իհարկե, այսօր մենք չենք կարող հպարտանալ երկրի տնտեսության վիճակով։ Այն բարելավելու համար բոլորս մեր տեղում պետք է արդյունավետ աշխատենք։ Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին անդամակցելուն, կարծում եմ, սկզբնական շրջանում որոշ դժվարություններ կլինեն՝ կապված օրենսդրական դաշտերի համատեղելիության հետ։ Սակայն, ընդհանուր առմամբ, դրական և ընդունելի եմ համարում։ Այն նոր հնարավորություններ կբացի դեպի ԵՏՄ անդամ պետությունների և հատկապես ռուսաստանյան շուկա, որը անծայրածիր հնարավորություններ ունի։

– Ո՞րն եք համարում մարզի վերջին շրջանի ամենամեծ ձեռքբերումը:

-2014 թվականի ամենակարևոր ձեռքբերումը Թեղուտի հանքավայրի շահագործումն է, որը եզակի ծրագիր է։ Չնայած հանքավայրի շահագործման վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցին, մտավախություն կար, թե այն կվնասի բնությանը, սակայն այսօր արդեն փաստ է, որ հանքավայրը լիարժեք շահագործվում է, և բնապահպանական որևէ խնդիր չի ծագել։

–Իսկ ո՞րը կլինի մարզի գլխավոր ձեռքբերումը 2015 թվականին:

– Մի քանի կարևոր ծրագրեր ենք իրականացնում, սակայն, կարծում եմ, ամենակարևորը Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի հիմնանորոգումն է: Ճանապարհը կընդարձակվի, կբարեկարգվի ու կասֆալտապատվի։ Բացի ճանապարհային պատվածքից, կնորոգվեն նաև ճանապարհի այդ հատվածում գտնվող երեք թունելներն ու կամուրջը։

Պակաս կարևոր չէ նաև Ստեփանավան-Օձուն ճանապարհի վերականգնումը: Բոլորդ տեղյակ եք, որ այդ հատվածը շատ անմխիթար վիճակում է, գրեթե անանցանելի է, և մեքենաները հիմնականում երթևեկում են դաշտամիջյան ճանապարհով: Եթե այս աշխատանքներն ավարտին հասցնենք, դա կլինի 2015-ի մեր ամենակարևոր ձեռքբերումը:

-Պարո՛ն Նալբանդյան, շատ է խոսվում Ձեր և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարաբերությունների մասին: Ասում են, թե Ս. Դարբինյանը մինչ այսօր չի կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Դուք եք զբաղեցնում մարզպետի պաշտոնը, քանի որ, երկար տարիներ աշխատելով որպես քաղաքապետ, համոզված է, որ ինքն է այդ պաշտոնի ամենահարմար թեկնածուն։ Այդպե՞ս է։

-Ասեմ, որ իմ և Վանաձորի քաղաքապետի միջև նման խնդիրներ չկան և չեն եղել։ Ինչպես միշտ, մամուլն է ամեն ինչ ուռճացնում։ Քանի որ Վանաձորը Լոռու մարզկենտրոնն է, բնականաբար, քաղաքապետի հետ հաճախակի ենք հանդիպում։ Մեր բոլոր զրույցներն ու բանակցությունները հօգուտ քաղաքի են և հօգուտ մարզի։ Մնացածը ասեկոսեներ են և չարություն։ Ես հարգում եմ իմ ավագ գործընկերներին, ինձ հետ աշխատող մարդկանց, և այդ հարգանքը փոխադարձ է: Իսկ աշխատանքից դուրս մենք ընկերներ ենք: