Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Սպորտ

Ինչո՞ւ մեր մարզիկներն անհաջողության մատնվեցին Բաքվում

Հռոմում կայացած Եվրոպական օլիմպիական կոմիտեների համաժողովի ժամանակ որոշվեց 2015 թվականից անցկացնել Եվրոպական նոր օլիմպիական խաղեր:Առաջինն այդ խաղերն անցկացելու հնարավորությունը ստացավ Բաքուն՝ հայտ ներկայացրած միակ քաղաքը: Բաքուն Եվրոպական նոր օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվեց փակ քվեարկությամբ՝ ստանալով 38 կողմ, 8 դեմ և 2 ձեռնպահ ձայն:

Համաժողովին ներկա Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը:

Որոշվեց, որ Եվրոպական Օլիմպիական 1-ին խաղերը տեղի կունենան Բաքվում, 2015թ. հունիսի 12-28-ը։

Հայաստանի մարզիկների մասնակցության հարցն այդ խաղերին հայտնի պատճառներով երկար ժամանակ քննարկման թեմա էր։ Այդուհանդերձ, հայ մարզիկները մեկնեցին Բաքու։

Բաքվում անցկացված Եվրոպական խաղերին մեր մարզիկների մասնակցության, այնտեղ տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունների մասին է «նոր Անդրադարձի» հարցազրույցը ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանի հետ։

-Պարոն Բաղդատյան, սկսենք ամենամտահոգիչ հարցից. լիարժեք ապահովվա՞ծ էր մեր մարզիկների անվտանգությունը։

– Մյուս հավաքականների հետ միասին մենք ապրել ենք օլիմպիական ավանում, մեզ չեն մեկուսացրել, սնվել ենք ընդհանուր ճաշարանում, բոլորի հետ միասին մարզվել ենք։ Ուղղակի մեզ ավելի ուշադիր էին հետևում, քան մյուսներին։ Չեմ կարող ասել, թե անվտանգության հետ կապված խնդիրներ են եղել. որևէ մեկս որևէ խոչընդոտ չենք ունեցել։

-Ի սկզբանե քննարկվում էր Բաքվի խաղերին Հայաստանի մասնակցության հարցը։ Այժմ արդեն հետադարձ հայացքով նայելիս ի՞նչ եք կարծում. պե՞տք էր մասնակցել, թե՞ ոչ։

-Եթե մասնակցել ենք՝ ուրեմն պետք էր։ Աշխարհի առաջնությունից առաջ սա նախապատրաստական փուլ էր մեզ համար։ Ես այս մրցաշարը չեմ քաղաքականացնում, այն կարող էր ցանկացած երկրում լինել. այս անգամ Բաքվում էր։

– Ինչպիսի՞ն էր հանդիսատեսի վերաբերմունքը մեր մարզիկների նկատմամբ։

-Երբ հաղորդավարը կարդում էր՝ Հայաստան, տրիբունաներից անմիջապես սուլոցներ ու գոռոցներ էին սկսվում։ Այդպես էլ պիտի լիներ, մենք դրան պատրաստ էինք… Թեպետ երբ նրանք էին մեզ մոտ մրցաշարերի մասնակցում, նման բան չի եղել։ Դա խոսում է մեր ժողովուրդների մակարդակների մեծ տարբերության մասին։

– Ի՞նչ ակնկալիքներով էիք գնացել Բաքու, և արդարացա՞ն արդյոք դրանք։

-Բաքվի խաղերին ազատ ոճի ըմբշամարտի մեր հավաքականը մասնակցեց վեց մարզիկներով, հիմնականում՝ 1-ին համարներով։ Տղաները տղամադրված էին հաղթանակի, սակայն պետք է խոստովանել, որ սպասվածից թույլ հանդես եկան։

-Ձեր կարծիքով, ո՞րն էր անհաջողության պատճառը։

– Կարծում եմ, հիմնական պատճառը նրանց հոգեբանական վիճակն էր։ Արդյունքները ցույց տվեցին, որ նրանք հոգեպես պատրաստ չէին Բաքվում մրցակցելու։ Չնայած պետք է փաստել, որ մրցավարական ակնհայտ խախտումներ էլ եղան, ինչը ևս իր ազդեցությունն ունեցավ արդյունեքների վրա։ Սակայն չի կարելի անհաջողության պատճառը միայն մրցավարական սխալները համարել։

-Իսկ գուցե վա՞տ էիք պատրաստվել։

-Անկախ ամեն ինչից՝ տղաներից գոհ եմ։ Եվրոպական խաղերից մեդալ չունեցանք, բայց առջևում աշխարհի առաջնությունն է, որին, համոզված եմ, ցույց կտանք, թե ինչպես ենք պատրաստված։ Մենք թիմում ունենք Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյան, ունենք շատ ուժեղ մարզիկներ՝ Վոլոդյա Ֆռանգուլյան, Մուսա Մուրթազալիև, Գրիգոր Գիրգորյան,Գարիկ Բարսեղյան, Լևան Բերյանիձե։ Այս տղաներից յուրաքանչյուրը մեծ հնարավորություններ ունի և կարող է աշխարհի առաջնությունից մեդալներով վերադառնալ։ Անհաջողությունը պետք չէ ցավագին ընդունել, սա նախապատրաստական փուլ էր։

-Չե՞ք կարծում, որ պատճառներից մեկը նաև այն է, որ մարզիկների հետ լուրջ հոգեբանական պատրաստվածության աշխատանքներ չեն տարվել։

-Չի կարելի միանշանակ այդպես ասել, քանի որ, անկախ ամեն ինչից, Բաքվում լինելն արդեն լարվածություն էր։ Բացի այդ, հասարակական ուշադրությունը չափազանց շատ էր սևեռված այդ խաղերի վրա, ինչը ևս իր ազդեցությունն ունեցավ տղաների վրա։ Երիտասարդ մարզիկներ են։ Սա փորձություն էր նրանց համար, ինչը հետագայում կհաղթահարվի։

-Բաքվում հարցազրույց տվե՞լ եք։

-Ոչ։ Փորձ էլ չի եղել մեզ մոտենալու, հարց տալու։ Մենք գնացել էինք մրցելու։ Հանդիպումներ ու շփումներ են եղել միայն մարզիկների ու մարզիչների հետ։

-Ինչպիսի՞ն է մարզական տարին Հայաստանի ըմբշամարտի ազգային հավաքականի համար, ինչպիսի՞ ծրագրեր կան, ի՞նչ մրցաշարեր են սպասվում առաջիկայում։

-Մեր գլխավոր մրցամարտը սեպտեմբերի 6-13-ը ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնությունն է, որտեղ 1-ից 5-րդ տեղերը նվաճելու դեպքում Ռիո Դե Ժանեյրում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր է տրվում։ Մենք լրջորեն ենք պատրաստվում այդ առաջնությանը… Մինչև այդ մեր հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք կանցկացնի։ Այնուհետև «Դինամո» մարզասրահում տեղի կունենա փառաբանված ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբշամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ստեփան Սարգսյանի 20-րդ ավանդական հոբելյանական միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն թիմեր ավելի քան տասը երկրից։ Այդ մրցաշարից հետո՝ օգոստոսի 1-14-ը, Ռուսաստանի Դաշնության մարզիկների հետ համատեղ հավաք ենք ունենալու Կիսլովոդսկում: Օգոստոսի 18-27-ը ևս մեկ հավաք կանցկացնենք Վրաստանում։ Վերջին հավաքը մեր հավաքականը կանցկացնի արդեն ԱՄՆ-ում , Լաս Վեգասում, նույն մարզասրահում, որտեղ պետք է անցկացվի աշխարհի առաջնությունը։ Դրանից մի քանի օր անց արդեն կմեկնարկի աշխարհի առաջնության մրցապաքարը։

-Արդեն պա՞րզ է, թե ովքեր են ընդգրկված լինելու հավաքականի կազմում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք աշախարհի առաջնությունից։

-Աշխարհի առաջնությունը նախաօլիմպիական է։ Շատ դժվար է լինելու, բայց մեր վեց մարզիկներն էլ հնարավորություն ունեն նվաճելու և՛ վարկանիշ, և՛ մեդալ։ Մնացածն արդեն ցույց կտա մրցագորգը։ 70 և 97 կգ քաշային կարգերում մենք Բաքվի խաղերին մարզիկներ չունեինք։ Այդ քաշային կարգերում թեկնածությունը կորոշվի Ստեփան Սարգսյանի միջազգային մրցաշարից հետո։ Միջազգային մրցաշարին 97 կգ քաշային կարգում կմասնակցի փորձառու մարզիկ Էդգար Ենոքյանը, ով վնասվածք էր ստացել և հիմա արդեն վերականգնվել է, ինչպես նաև երիտասարդ ըմբիշ, երիտասարդների Եվրոպայի և աշխարհի մրցանակակիր Վիկտոր Կազիշվիլին։ Դրանից հետո մեր հավաքականն ամբողջությամբ կկազմավորվի և պարզ կլինի, թե ովքեր կմասնակցեն աշխարհի առաջնությանը։