Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավոր
Տնտեսություն

Արարատյան դաշտի ձկնաբուծության խնդիրները. հետազոտություն

Թեև Արարատյան դաշտը զբաղեցնում է երկրի տարածքի միայն 4%-ը, այնտեղ է կենտրոնացած Հայաստանի վարելահողերի զգալի մասը: Արարատյան դաշտի հողը բերրի է, իսկ կլիմայական պայմանները բարենպաստ են մշակաբույսերի աճեցման համար: Արարատյան դաշտում զարգացած է բանջարաբուծությունը, պտղաբուծությունը, գինեգործությունը, ինչպես նաև կաթնամթերքի ու մսամթերքի արտադրությունը, թռչնաբուծությունը:

Ոռոգման նպատակով օգտագործվում են ինչպես մակերևութային, այնպես էլ ստորերկրյա ջրային ռեսուրսները:

Արտեզյան ջրերը ճնշման տակ դուրս են գալիս 100-180 մետր (մ) խորությունից: Ջրի ջերմաստիճանը 13° C -15° C է: Սկսած 2000-ականների կեսերից՝ Արարատյան դաշտում ակտիվորեն զարգացել է ջրային կուլտուրաների տնտեսությունը՝ դարձնելով Արարատյան դաշտը Հայաստանի խոշորագույն գյուղատնտեսական ու ձկնարդյունաբերական գոտին, որն ունի ռազմավարական նշանակություն երկրի տնտեսության համար: Բացվել են մեծ թվով ձկնաբուծարաններ, որտեղ աճեցվում են իշխան, թառափ, ծածան, բեղլու և այլ կարպազգիներ՝ օգտագործելով ստորերկրյա ջրային ռեսուրսները: Այս մասին նշվում է «Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում. Ձկնաբուծության ոլորտի դերը» հետազոտության մեջ:

Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսներից ընդհանուր փաստացի ջրառը հորատանցքերով (այդ թվում՝ ՋԹ-ով և առանց ՋԹ) 2007թ.-ին կազմում էր 1151.1 մլն. մ³, որից 400.6 մլն. մ³/տարի-ն՝ ձկնաբուծության նպատակով:

2013թ.-ին ընդհանուր փաստացի ջրառի ծավալը հասավ 1753.4 մլն. մ 3 -ի, որից 1119.6 մլն. մ³-ն՝ ձկնաբուծության: Ջրառի վերոնշյալ ծավալը գերազանցում է 1984թ.-ին Պաշարների պետական կոմիտեի կողմից հաստատված թույլատրելի միջին տարեկան ջրառի ծավալը՝ 1785 մլն. մ³/տարի, այդ թվում՝ 1094 մլն.
մ³ -ն հորատանցքերով, իսկ 691 մլն. մ³-ն բնական ջրաղբյուրներից:

«Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով նույնպես սահմանված է, որ Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1.1 մլրդ մ³/տարի:

ՊԵԿ-ի կողմից սահմանված է, որ ստորերկրյա ջրային ռեսուրսի համար հաստատված թույլատրելի օգտագործման ծավալը չգերազանցող ջրառը չի խախտի ընդերքի փոխկապակցված համակարգի բնական հիդրոդինամիկ ու հիդրոքիմիական հաշվեկշիռը:

2013թ. հորատանցքերից ընդհանուր ջրառը 1.6 անգամ գերազանցում էր Պաշարների պետական կոմիտեի կողմից հաստատված միջին տարեկան թույլատրերի ծավալը:

2016թ. ստորերկրյա ջրային ռեսուրսներից փաստացի ջրառի ծավալը դեռևս 45%-ով գերազանցում է սահմանված թույլատրերի ջրառի ծավալը: Փորձագետների թիմի կարծիքով՝ անգամ փաստացի ջրառը մոտ 20%-ով ավելի է:

2016թ. ԳԱՏՕ ծրագիրը հարցում է անցկացրել և Արարատյան դաշտի արտեզյան գոտին (դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքը) կրճատվել է մոտ 67%-ով՝ 1983թ.-ի 32760 հեկտարից 2013թ.-ին դառնալով 10706 : Շուրջ 31 համայնք մասամբ կամ լիովին զրկվել է ոռոգման և (կամ) խմելու ջրից:

Ստորերկրյա ջրերի պիեզոմետրիկ մակարդակներն իջել են միջինը 6.0-9.0 մետրով՝ տեղ-տեղ հասնելով 15 մետրի: Այն ուղեկցվել է հորերի ջրատվության կրճատմամբ՝ 6.0-ից- 200.0 լիտր վայրկյանով:

300 հորերի ջրի գումարային ելքը 1990-ականներին կազմում էր 6118.6 լիտր վայրկյան, իսկ 2012թ.-ին՝ միայն 606.4 լիտր վայրկյան՝ կրճատվելով մոտ 10 անգամ:

Ստորերկրյա ջրերի ճնշման անկման պատճառով՝ մոտ 205 հոր այլևս չի շատրվանում:

Զգալիորեն կրճատվել է բնական աղբյուրների ջրատվությունը: Մասնավորապես, 1983 -2013թթ. ավելի քան 80%-ով նվազել է Մեծամոր (Սևջուր)-Ակնալիճ աղբյուրների խմբի ջրի ելքը (17.8 խորանարդ մետր վայրկյանից դառնալով 3 խորանարդ մետր վայրկյան): Առանձին աղբյուրների խմբերի ելքերը չորացել են:

Դրանցից են՝ Սևջուր (Մեծամոր) գետի ակունքների բնական աղբյուրների խմբերը՝ Ակնալիճ, Կուլիբեկլու և Տարոնիկ (Զեյվա), այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի ջրամատակարարումն ապահովող բնաղբյուրները:

Մեծամոր-Ակնալիճ աղբյուրների խմբի ջրատվության նվազման հետևանքով 2014թ.-ին վտանգվեց Արարատյան դաշտի 29 համայնքների մոտ 8000 հեկտար հողատարածքի ոռոգումը:

Արարատյան դաշտի կոլեկտորադրենաժային ցանցը գերբեռնված է ձկնաբուծարանների հետադարձ հոսքերով, որը հանգեցրել է ցանցում ջրի մակարդակի և հարակից տարածքների գրունտային ջրերի մակարդակի բարձրացմանը, հողերի գերխոնավացմանը, բնակավայրերի տարածքների ջրակալմանը, հողերի աղակալմանը և ալկալացմանը, դրենաժային ցանցի աշխատունակության խաթարմանը և, վերջին հաշվով, մշակաբույսերի բերքատվության նվազմանը: Ավելացել են նաև դրենաժային ցանցի շահագործման ու պահպանման ծախսերը: