Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավորՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողինԱյս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան«Էդ վիսակավոլտը 5 տարի է կա, հիմա էլ շինարություն են անում, ի՞նչի են փակել չեն թողնում աշխատենք»Արփինե Սարգսյանը կարճատև արձակուրդ կգնա«Իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, բայց քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որևէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, լուռ է…». Հակոբ ԲադալյանԿոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանըԵմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են երկու սաուդյան նավթատար նավերի վրաԲաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականոպթյան առաջնային բաղկացուցիչը. ՇարմազանովԻնչու՞ չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ. ադրբեջանագետ0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ինՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան ռազմական բազաներին. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
ՀՀ նախագահի աշխատակազմն արձագանքել է Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակի վերաբերյալ լուրերինՊետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց․ Վահե Հովհաննիսյան
Արխիվ

«Արմենիա ինշուրանս»-ը բա՞նկ է, թե՞ ապահովագրական կենտրոն. ԱՊՊԱ-ի մոտ թալանելու ախորժակ է բացվել

«Արմենիա ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) խարդախությամբ փորձում է, մեղմ ասած, թալանել իր բաժանորդներին:

Համենայնդեպս, ապահովագրական կենտրոնի բաժանորդ Հարություն Պողոսյանը վստահեցնում է, որ ընկերությունն իրեն խնդրի առաջ է կանգնեցրել:

Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց, որ 2 տարի առաջ՝ 2015 թ. նոյեմբերի 4-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ինքը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու: Նա անմիջապես ձեռնամուխ է եղել քաղաքացուն օգնելու գործին. եկել է շտապօգնության մեքենան և տուժածին տեղափոխել հիվանդանոց: Ու մինչ բժիշկներն զբաղվել են տուժածին մասնագիտական օգնություն ցույց տալով, Ճանապարհային ոստիկանությունն էլ զբաղվել է Պողոսյանի գործով. նրան տարել են բաժին՝ փորձաքննության, իսկ մեքենան՝ տուգանային հրապարակ:

Այսինքն՝ այդ ընթացքում բավականին ժամանակ է անցել: Ի վերջո, Պողոսյանին հաջողվել է ավարտել գործերն ու անմիջապես գնալ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն՝ տեսակցելու տուժածին և հետաքրքրվելու նրա առողջական վիճակով: Այստեղ նա տեղեկացել է, որ հիվանդանոցի երկրորդ հարկում գործում է «Արմենիա ինշուրանս»-ի գրասենյակ, ինչն այդ պահին հարկավոր է եղել Պողոսյանին:

«Բարձրացա գրասենյակ, տվեցի հայտարարություն, որ վրաերթ է տեղի ունեցել և այլն, և այլն… մի քանի օրից ես ԱՊՊԱ-ից ստանում եմ նամակ, որտեղ պարզորոշ շարադրված էր, որ իրենց խորհուրդը՝ ի դեմս տնօրինության, նիստ է հրավիրել և Հանրապետական հիվանդանոցին փոխանցվում է որոշակի գումար՝ մոտ 530 հազար դրամ, տուժողի համար»:

Այլ կերպ ասած՝ ապահովագրական կենտրոնն ընդունել է դիմումն ու տեղեկացրել իր բաժանորդին, որ համաձայն է փոխհատուցել տուժածին, ինչը և իրականացվել է: Ամեն ինչ կարծես բարեհաջող է անցել: Սակայն դեպքից երկու տարի անց, այս տարվա նոյեմբերին Հարություն Պողոսյանն ստանում է ԱՊՊԱ-ից գրություն առ այն, որ ինքը նման ծառայությունից այն ժամանակ չէր կարող օգտվել, քանի որ մեկ օր ուշացումով է դիմել կենտրոն:

«Դատարան են տվել և ինձնից պահանջում են վերադարձնել ոչ միայն այդ գումարը, այլև այս երկու տարվա ընթացքում կուտակված տոկոսը: Նրանք նախ անտեսում են, որ այստեղ տեղի է ունեցել ո՛չ թե ավտովթար, այլ վրաերթ, հետո անտեսում են, որ իրենց նշած մեկ օրը փոխվել է հենց այդ գիշեր՝ ընդամենը մեկ ժամ անց, քանի որ գիշերվա ժամը 23-ից հետո օրը փոխվում է, էստեղ ո՛չ թե մեկ օրվա, այլ երկու-երեք ժամի տարբերություն է՝ մինչև ես ավարտել եմ Ճանապարհային ոստիկանության հետ կապված փորձաքննությունը»:

Հարություն Պողոսյանին վրդովեցրել է նաև այն, որ ԱՊՊ-ից նշում են, թե ինքը մեկ օր անց է զանգահարել, մինչդեռ դա եղել է ոչ թե զանգ, այլ բաժանորդն ինքն անձամբ է գնացել գրասենյակ և դիմում գրել: «Արմենիա ինշուրանս»-ն անտեսում է այն հանգամանքը, որ բաժանորդը չէր կարող միայն զանգով՝ իր ստորագրությամբ փաստաթղթեր լրացնել, մինչդեռ այդ փաստաթղթերը կան:

«Դատավորը նրանց ասաց, որ փաստեր բերեն, որ Պողոսյանը, այսինքն՝ ես, ուշ եմ դիմել իրենց, բայց մինչև հիմա դեռ այդ փաստերը չեն բերել, քանի որ չունեն, իրենք չեն կարող տենց բան բերեն, որ ուշ եմ դիմել: Դատավորը նաև ինձ հարցրեց՝ ո՞ւշ եմ զանգել, ասացի, որ ընդհանրապես չեմ զանգել, այլ անձամբ եմ մոտեցել գրասենյակ»:

«Արմենիա ինշուրանս»-ի ներկայացուցիչը դատական նիստի ժամանակ նաև նշել է, թե իրենք Հանրապետական հիվանդանոցում չունեն այնպիսի գրասենյակ, որն զբաղվի տվյալ գործառույթով: Այս դեպքում արդեն հարց է առաջանում, թե ինչո՞ւ են գրասենյակում ընդունել բաժանորդի դիմումն ու ընթացք տվել դրան, ու հենց այդ ժամանակ գրասենյակում չեն զգուշացրել իրենց բաժանորդին, որ նման գործարք նա չի կարող կատարել և կամ էլ պետք է կատարի մեկ այլ մասնաճյուղում:

«Թող ասեին, որ իրենք իրավասու չեն ընդունելու, բայց ընդունել են, ես էլ մի քանի օր հետո գրություն եմ ստացել տնօրինության կողմից, որ ինձ հատկացվում է նման ծառայություն, և գումարը փոխանցում են: Այսինքն՝ ամբողջ գործընթացը նորմալ է եղել, բայց ինչո՞ւ են հիմա այսպես հակառակը փորձում ապացուցել, չեմ կարողանում հասկանալ»:

Բացի այդ, «Արմենիա ինշուրանս»-ի պայմանագրում կա կետ, ըստ որի՝ բաժանորդը պետք է տեղյակ պահի գրասենյակին կատարվածի մասին՝ դեպքից հետո՝ առաջին իսկ հնարավորության պահին, բայց պայմանագրով այդ հնարավորության ժամկետը չի սահմանափակվում:

«Նախ նշված չէ՝ այդ հնարավորությունը մե՞կ ժամ հետո է, թե՞ մեկ օր հետո, իսկ, վերջին հաշվով էլ, ես տեղյակ եմ պահել՝ ներկայացել եմ հենց առաջին հնարավորության դեպքում: Ներեցե՛ք, վրաերթ է տեղի ունեցել, ես այդ ժամանակ պետք է զանգեի ԱՊՊԱ` ֆինանսական հարցե՞ր լուծելու, թե՞ տուժածին առաջին օգնություն ցույց տայի… հետո ոստիկանությունը տարավ փորձաքննության, իսկ այնտեղից արդեն անմիջապես եկել եմ ու զբաղվել այդ հարցերով»:

Հարություն Պողոսյանը նկատում է, որ փաստորեն իր վրա այս դեպքում ավելի ծանր նստեց գումարի փոխհատուցումը, քանի որ վերադարձնում է տոկոսներով:

«Եթե ես իմանայի՝ «Արմենիա ինշուրանս»-ը բանկ է, ո՛չ թե ապահովագրական կենտրոն, ես ինչո՞ւ կամ ի՞նչ պայմանագիր պետք է կնքեի նրա հետ: Կամ հենց սկզբից զգուշացնեին, ասեին՝ «հարգելիս, դուք ուշացել եք, ձեզ չի հասնում», ես էլ իմ գլխի ճարը կտեսնեի»:

Քաղաքացու դիտարկմամբ, երկու տարի սպասել և դատի տալ՝ ո՛չ միայն սխալ մոտեցում է տվյալ ԱՊՊԱ-ի կողմից, այլև անօրինական, ինչի հետ համաձայն է նաև նրա փաստաբանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է եկող տարվա՝ 2018-ի փետրվարի 1-ին: Պարզ չէ, թե հայցվոր կողմը ինչ փաստարկներ կներկայացնի իր բաժանորդին «թալանելու» համար, սակայն մինչ այդ կփորձենք կապ հաստատել նաև Հարություն Պողոսյանի փաստաբանի հետ ևս՝ ծանոթանալու մասնագետի տեսակետին:

Արմինե Մկրտումյան