ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Հասարակություն

Ազգային անվտանգության մարմիններն արձանագրել են նաև այնպիսի հաջողություններ, որոնք  ենթակա չեն հանրայնացման. ԱԱԾ տնօրեն

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ։

Հանդիսավոր նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Նիստի բացմանը հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը և դահլիճ բերվել ԱԱԾ դրոշը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը։ Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով Ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմին և վետերաններին՝ ՀՀ ԱԱԾ տնօրենն իր ելույթում նշել է.

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների հիմնական խնդիրները եղել և մինչ օրս շարունակում են մնալ ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը։ Այդ խնդիրների բարեհաջող լուծման գործում անգնահատելի է մեր ավագ ընկերների և համակարգի վետերանների արգասաբեր գործունեությունը: Հենց նրանք են ապահովել սահուն սերնդափոխությունը, երիտասարդներին փոխանցել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, տասնամյակներով հղկված աշխատանքային փորձն ու տարիների խորքից եկող լավագույն ավանդույթները: Ավագ սերնդի ներկայացուցիչները մինչ օրս էլ շարունակում են գործուն մասնակցել համակարգի առջև ծառացած դժվարին խնդիրների հաղթահարմանը:

Ուստի, օգտվելով առիթից, առաջնահերթ շնորհակալություն եմ հայտնում իրենց հայրենանպաստ ավանդով մեր բոլորի մեծագույն հարգանքը վաստակած վետերաններին և ավագ սերնդի ներկայացուցիչներին»։

Ամփոփելով 2017թ. ընթացքում Ազգային անվտանգության մարմինների կողմից կատարված աշխատանքները՝ Գ.Կուտոյանը փաստել է, որ մասնագիտական տոնը Ազգային անվտանգության ծառայության անձնակազմը դիմավորում է գործունեության փաստացի բոլոր ոլորտներում արձանագրված տեսանելի ձեռքբերումներով, և մասնավորապես, նշել է. «Գոհունակությամբ կարող ենք փաստել, որ էական առաջընթաց է ապահովվել հետախուզական գործունեության ոլորտում։ Զգալիորեն ընդլայնվել և ներկայումս կատարելագործվում են հետախուզական օպերատիվ տեղեկատվության ստացման, դրա ամբողջական վերլուծության, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումների, հավանական վտանգների և սպառնալիքների կանխատեսման համակարգերը:

Հիշյալ ուղղությամբ կիրառվել է ակտիվ ու նախահարձակ մարտավարություն, որն արդեն իսկ դրական արդյունքներ է արձանագրել։ Իրականացված մի շարք արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել խափանել ու կասեցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն անմիջականորեն սպառնացող վտանգները»։

ԱԱԾ տնօրենը հատուկ դրվատանքի է արժանացրել նաև Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզական ստորաբաժանումներին, նշելով. «ԱԱԾ աշխատակիցները, տարածաշրջանում արձանագրվող տարբեր երկրների հատուկ ծառայությունների աննախադեպ սուր առճակատման պայմաններում, աչքի են ընկել իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, հմուտ և գրագետ աշխատելաոճով:

Էական առաջընթաց է գրանցվել նաև Հայաստանի Հանրապետության գործադիր և դատական իշխանության մարմիններում տեղ գտած տարաբնույթ օրինախախտումների բացահայտման, կանխման, խափանման, տնտեսական հանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղություններով:

Ազգային անվտանգության մարմինների կողմից գործուն հակազդեցության միջոցներ են ձեռնարկվել նաև անօրինական միգրացիայի և ապօրինի սահմանահատումների կանխման, պետական սահմանի անձեռնմխելիության ապահովման ոլորտներում։ Այդ միջոցառումների հետ մեկտեղ Ազգային անվտանգության ծառայությունն ակտիվ ներգրավվել է անվտանգային միջազգային համակարգերում, փոխվստահելի ու փոխշահավետ գործընկերություն հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, հետևողական պայքար մղել միջազգային ահաբեկչության, անդրսահմանային հանցավորության տարբեր դրսևորումների դեմ, ինչի արդյունքում էլ մեր հանրապետության տարածքը, ահաբեկչական սպառնալիքների տեսանկյունից, ներկայումս գնահատվում է որպես համեմատաբար անվտանգ»։

Գ.Կուտոյանը էական ձեռքբերում է համարել նաև սահմանադրական կարգի պահպանմանն ուղղված ՀՀ ԱԱԾ զուսպ և անաչառ գործունեությունը, որը միտված է եղել հասարակությանը ներքին ցնցումներից զերծ պահելուն։

«Բացի վերը թվարկածներից, 2017 թվականի ընթացքում Ազգային անվտանգության մարմիններն արձանագրել են նաև մի շարք այլ հաջողություններ, որոնք Ծառայության գործունեության առանձնահատկություններից ելնելով ենթակա չեն հանրայնացման։

Դրա հետ մեկտեղ, համակարգի առջև ծառացած են նաև մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծման համար բոլորիցս պահանջվում է տևական և տքնաջան աշխատանք, ծրագրածի շարունակական իրականացում, գործունեության մշտական կատարելագործում և արդիականացում»,- ասել է Գ.Կուտոյանը։

ԱԱԾ տնօրենն իր և ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահին համակարգի նյութատեխնիկական վերազինման, ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրման, սահմանային համակարգի բարեկարգման, անձնակազմի սոցիալական խնդիրների լուծման և բազմաթիվ այլ բնագավառներում մշտապես գործուն աջակցություն ցուցաբերելու համար։

Վստահության և հաստատված կայուն համագործակցության համար Գ.Կուտոյանը շնորհակալություն է հայտնել նաև պետական այլ մարմիններին, գերատեսչություններին, իրավապահ մարմիններին և օտարերկրյա գործընկեր ծառայություններին, ինչպես նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գիտակցելով Ազգային անվտանգության մարմինների առաքելությունը, օժանդակել և շարունակում են աջակցել վերջիններիս կողմից տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներին։

Ավարտելով ելույթը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գ.Կուտոյանը հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինները եղել և հետայսու ևս կանգնած են լինելու ժողովրդի ու պետության անվտանգության ապահովման դիրքերում։

Մասնագիտական տոնի կապակցությամբ Ազգային անվտանգության մարմինների աշխատողներին շնորհավորել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահը։

ՀՀ Նախագահի հրամանագրերով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում է շնորհվել ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ս.Մելքոնյանին, գեներալ-մայորի կոչումներ՝ գլխավոր վարչության պետ Ե.Մկրտչյանին և վարչության պետ Տ.Հարությունյանին:

ՀՀ Նախագահի հրամանագրերով ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, Արիության և Մարտական ծառայության համար մեդալներով:

Մասնագիտական տոնի առթիվ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ արժանացել են ՀՀ վարչապետի հուշամեդալների և շնորհակալագրերի։

Շնորհավորական ուղերձներ են հղել նաև ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը, ՀՀ ոստիկանության պետ Վ.Գասպարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյանը, ինչպես նաև այլ գերատեսչությունների և գործընկեր հատուկ ծառայությունների ղեկավարներ։

ՀՀ ԱԱԾ մի շարք աշխատակիցներ պատվոգրերի, շնորհակալագրերի և մեդալների են արժանացել գործընկեր գերատեսչությունների ղեկավարների կողմից:

ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամաններով համակարգի մի շարք վետերաններ և աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով և կրծքանշաններով։