2017 թվականին Սևանա լճից բաց է թողնվել 266.757 մլն խմ ջուր
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 25-ի դրությամբ կազմել է 1900.42մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.47մ) նվազել է 0.05 մ-ով. հաշվեկշիռը բացասական է:
2017թ․ համար Սևանա լճից ոռոգման նպատակով սահմանվել է մինչև 270 մլն խմ չափաքանակ: Բաց թողնված ջրաքանակը կազմել է 266.757 մլն խմ, ինչը 99.622 մլն խմ-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Դեկտեմբերի 18-ի դրությամբ Սևանա լիճ Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից մուտք է գործել շուրջ 109.290 մլն. խմ ջրաքանակ, ինչը 10.559 խմ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սևանա լճի ջրի թափանցիկությունն էլ 2017 թվականին եղել է 13 մետր:
Նշենք, որ սահմանված է, որ յուրաքանչյուր տարի ոռոգման նպատակով կարելի է Սևանից բաց թողնել 170,000 մլն խմ ջուր, սակայն երաշտային տարիներին, կամ այն տարիներին, երբ որոշվում է, որ երաշտ է, Սևանա լճից վերցվում է 100 000 մլն խմ լրացուցիչ ջրաքանակ, որի հետևանքով Սևանա լճի մակարդակը զգալիորեն նվազում է՝ գրանցելով բացասական հաշվեկշիռ: