Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է ստորգետնյա անցման մեջ. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
Մոսկվայում՝ Մոժայսկի խճուղում, ավտոբուսը մխրճվել է բազմության մեջ և մտել մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի մոտակա ստորգետնյա անցում: Այս մասին հաղրդում են ռուսական լրատվամիջոցները:
Նախնական տվյալներով՝ կա 5 զոհ, 15 վիրավոր։
Պատահարի մանրամասները ճշտվում են։
«Интерфакс»-ի աղբյուրի հաղորդմամբ էլ՝ ավտոբուսի վարորդը քշել է դեպի մայթը, հարվածել մի քանի մարդու, ապա հայտնվել ստորգետնյա անցումի մեջ, որտեղ էլ խրվել-մնացել է աստիճանների վրա: