Գերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Արխիվ

Հայ զինվորին սպանող թշնամու դրոշը՝ Հայաստանի սրտում. երբ շահն ու փողը ազգություն ու հայրենիք չեն ճանաչում

Քչերը գիտեն, շատերը՝ ոչ, որ մեր մայրաքաղաք Երևանում գտնվող «Արարատ» կոնյակի գործարանում, մի քանի այլ երկրների դրոշների հետ միասին, դրված է նաև Ադրբեջանի դրոշը:

Այս դրոշները շարված են «Խաղաղության տակառի» կողքին. ասում են, թե իբր դա արվել է այն նպատակով, որպեսզի խաղաղության հաստատման դեպքում տակառի կոնյակը բացվի, և ներկայացուցիչները խմեն:

Մի կողմից, մեկ այլ երկրի դեպքում սա գուցե ցնդաբանություն լիներ, իսկ մեր երկրի պարագայում թերևս ապշեցուցիչ չէ, որ Հայաստանի հենց սրտում՝ մայրաքաղաքում գործող կոնյակի գործարանում դրված է Ադրբեջանի դրոշը՝ իբրև խաղաղության խորհրդանիշ:

Մյուս կողմից էլ անմիջապես կարող եք արձագանքել, թե. «Հա՛, բայց «Արարատ» գործարանը մերը չէ, ֆրանսիացիներն են գնել. ինչ ուզեն՝ կանեն»…

Ո՛չ, հարգելիներս, չեն կարո՛ղ, այդպես չէ. նախ, եթե ֆրանսիացիները գոնե մի քիչ հարգանք ունենային այն երկրի նկատմամբ, որի սրտում այսօր ծաղկում է իրենց բիզնեսը, նույն այդ սրտի մեջ չէին մխրճի այդ երկրի թշնամու դրոշը: Եվ հետո՝ երկրի իշխանության թողտվությամբ է, որ այսօր այդ հարգանքը չկա, բայց թշնամու դրոշը կա: Սա մեր իշխանության բացթողումն է, որը գալիս է նրա թուլությունից: Այս խնդիրը պետական մակարդակով պետք է լուծում ստանա:

Վստահ եմ, որ վերոհիշյալ պարագաներից և ոչ մեկի դեպքում, ադրբեջանական որևէ կառույցում, հատկապես երբ այն կրում է խորհրդանշական անուն, Իլհամ Ալիևը թույլ չէր տա տեղադրել հայկական դրոշը՝ ոչ մի պատրվակով:

Ինչպե՞ս հարգել մի երկրի իշխանության ու այդ երկրի ժողովրդին, որի ղեկավարությունն ինքը չի հարգում իր երկիրն ու արժեքները:

Ցավալին այն է, որ այս դրոշը տեսնում են արտերկրից ժամանած հյուրերն ու երևի մտածում, որ մեր ազգը հիմար է, անինքնասեր ու հպարտությունից զուրկ, քանի որ գոնե իր երկրի համար զոհվածների հիշատակը չի հարգում, ու այդ հերոսներին սպանող ազգի դրոշը ծածանում է իր երկրում:

Ցավալի է նաև, որ գործարան այցելած բազմաթիվ հայերից և ոչ մեկը չի նախաձեռնում բողոքի ակցիա՝ պահանջելով երկրի իշխանությունից հեռացնել այդ փալասի կտորը: Այն փալասի, որով ադրբեջանցի զինվորները երդվում են սպանել հայ զինվորներին ու ծառայել իրենց երկիրի տարածքների պահպանման ու ավելացման համար: Ավելացում, որ կատարվելու է մեր երկրի տարածքների հաշվին: Այն տարածքների, որ մեր տղերքն իրենց արյան ու կյանքի գնով են հետ բերել:

Թշնամու դրոշը մեր երկրում պահելը ոչ մի արդարացում չունի՝ ոչ մի պարագայում:

Իսկ հատկապես այս դեպքում, երբ խոսում են շահն ու փողը, պետք չէ կորցնել նամուսն ու թասիբը, և ուրանալ ազգությունն ու հայրենիքը:

Արմինե Մկրտումյան