Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավորՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողինԱյս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան«Էդ վիսակավոլտը 5 տարի է կա, հիմա էլ շինարություն են անում, ի՞նչի են փակել չեն թողնում աշխատենք»Արփինե Սարգսյանը կարճատև արձակուրդ կգնա«Իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, բայց քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որևէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, լուռ է…». Հակոբ ԲադալյանԿոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանըԵմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են երկու սաուդյան նավթատար նավերի վրաԲաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականոպթյան առաջնային բաղկացուցիչը. ՇարմազանովԻնչու՞ չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ. ադրբեջանագետ0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ինՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան ռազմական բազաներին. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
ՀՀ նախագահի աշխատակազմն արձագանքել է Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակի վերաբերյալ լուրերինՊետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց․ Վահե ՀովհաննիսյանՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
Չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ Աբրահամյան
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել են
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ1 միլիարդ դրամ գրավ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Արցախի թեմի առաջնորդը մեկուսացել է. 168․am
Ռուսաստանցի միլիարդատերերը միջոցներն արտասահման են դուրս բերում նաև Հայաստանի միջոցով. BloombergՎարորդական իրավունքի վկայական ստանալու համար գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ իրավապահները կապարակնքել են տոնավաճառի տաղավարների մի մասը
Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 23-ի դրությամբ
Արխիվ

«Հերի՛ք է էդքան իջնեք»․ «Երկիր Ծիրանին» բնակարանի հարց է բարձրացնում

«Երկիր Ծիրանի» քաղաքական ուժի համար կարծես մի տեսակ սկզբունքի հարց է դարձել ընդդիմանալ իշխանությանը։ Եվ, անկախ այն բանից, թե ինչ հարց է առաջ քաշվում, նրանք անպայման դեմ են։ Այս անգամ էլ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն ընդդիմացան, և ազատամարտիկներին բնակարանով ապահովելու հարցին դեմ քվեարկեցին։

Այսօր՝ դեկտեմբերի 26-ի Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում, քննարկման էր դրվել երկու ազատամարտիկների՝ Ապրես Հովհաննիսյանի և Հրանտ Աղաբեկյանի ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը։ Ու թեև մանրամասնորեն ներկայացվեց երկու ընտանիքների սոցիալական վիճակն ու բնակարան ստանալու անհրաժեշտությունը, սակայն «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները նկատեցին, որ Ապրես Հովհաննիսյանը և Հրանտ Աղաբեկյանը «բռնազավթիչ» իշխանությունների «արյունոտ և կեղտոտ» ձեռքերից մեդալ են ստացել ու «հաստատ» հանրապետական են։

Այնուհետև հակասելով իրենք իրենց՝ հայտարարեցին, թե անձին դեմ չեն։

Մարինա Խաչատրյանն ասաց․

«Մենք ոչ թե անձին ենք դեմ, այլ այս ապօրինի ընթացակարգին: Միայն այս նիստին 250 հազար դոլար է տրամադրվել բյուջեից այս մարդկանց բնակարան տրամադրելու համար»։

Սոնա Աղեկյանն էլ, չգիտես ինչու, բոլորին ցույց տվեց կալանավայրում գտնվող ազատամարտիկների տեղը։

Մասնավորապես հիշելով Սամվել Բաբայանի, Ժիրայար Սեֆիլյանի, Պավլիկ Մանուկյանի մասին՝ նա բոլորին կոչ արեց սթափվել․ «Սթափվե՛ք, Երևանի ավագանու անդամներ»: Այս կոչին ի պատասխան՝ «Հանրապետական» խմբակցության անդամ Հովհաննես Ավանեսյանն արձագանքեց՝ «Կեթաս, մարդուդ տենց կասես»։

Նկատենք, որ մինչ այդ խմբակցության անդամները դեմ էին քվեարկել ժողովրդական արտիստներին բնակարանով ապահովելու հարցին։ Նրանք մասնավորապես դեմ են, որ Ռուբեն Մաթևոսյանը բնակարան ստանա քաղաքապետարանի կողմից, և նշում են, որ ավելի լավ է բնակարան տալ ազատամարտիկների ու զինվորների ընտանիքներին։

Նրանց այս դիրքորոշմանն էլ Լևոն Իգիթյանն էր արձագանքել․

«Ցավում եմ, որ հասել ենք այն վիճակին, որ բացարձակ արժեքն էլ ենք կասկածի տակ դնում, էս տեմպերով մենք կնմանվենք մեր կողքի ցեղերին, իսկ ես չեմ ուզում Ադրբեջանին հասնենք։ Զոհված զինծառայողների ընտանիքներին մենք բազմիցս օգնել ենք, այդ մասով ավագանու որոշումներ կան, հերիք է էդքան իջնեք»: