Գվատեմալան մտադիր է Իսրայելում իրենց դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ
Գվատեմալայի նախագահ Ջիմմի Մորալեսը հայտարարել է, որ իրենք մտադիր են Իսրայելում իրենց դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Facebook-ի իր էջում Մորալեսը գրել է, որ այդ որոշումը կայացվել է Իսրայելի վարչապետ Նեթանյահոույի հետ զրույցից հետո:
Գվատեմալան այն յոթ երկրներից մեկն էր, որը դեմ էր քվեարկել ՄԱԿ-ի ընդունած բանաձևին, որով ՄԱԿ-ը պահանջում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից վերանայել իր որոշումը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ:
Իր հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ կդադարեցնի բոլոր այն երկրների ֆինանսական աջակցությունները, որոնք կողմ էին քվեարկել ՄԱԿ-ի ընդունած բանաձևին: Ամերիկայի Միացյալ Նահանգներն ի դեմս նախագահ Դոնալդ Թրամփի՝ առաջին երկիրն էր, ով ճանաչեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք՝ 1948 թվականից ի վեր, ինչ ստեղծվել է Իսրայել պետությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Գվատեմալային, ինչով էլ նաև պայմանավորված է Գվատեմալայի՝ ԱՄՆ-ին աջակցելու միտումը:
Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ը բանաձև ընդունեց, որով կոչ էր անում ԱՄՆ-ին վերանայել իր որոշումը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ: ՄԱԿ-ի ընդունած բանաձևին դեմ էին քվեարկել միայն ԱՄՆ-ն, Գվատեմալան, Հոնդուրասը, Իսրայելը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Մաուրուն, Պալաոն և Տոգոն: