Սանկտ-Պետերբուրգում կապույտ ձյուն է տեղացել (լուսանկար)
Մասնագետները Սանկտ-Պետերբուրգում կապույտ գույնի ձյուն են հայտնաբերել:
Ձյունը հայտնաբերվել է քանդման ենթակա մի շինության տարածում: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс»-ը։
Բաց կապույտ և մանուշակագույն երանգ ունեցող ձյունն ուղարկվել է փորձաքննական հետազոտության։ Մոտավոր արդյունքները կստացվեն առաջիկա օրերին։
Տեղի բնակիչները կարծում են, որ ձյան գույնը քիմիական որոշակի նյութերի արտադրման հետ է կապված։ Կապույտ ձյան ծածկույթը ունի մեկ սանտիմետր հաստություն։
Ականատեսները լուսանկարել են ձյունն ու կատակով նշել, որ դա «Սմուրֆիկների» ձեռքի գործն է։

Կապույտ ձյան ծածկույթ նկատվել է նաև 2015 թվականին՝ Չեռլյաբինսկում։ Այն ժամանակ պատժառը եղել է գունավոր սննդային ներկը, որը նախատեսված է Զատիկի ձվերը ներկելու համար։ Այն պատահաբար ընկել է ներկն արտադրող գործարանի օդափոխիչ համակարգի մեջ և տարածվել մոտակայքում տեղացած ձյան վրա։