«Ժամանակ». ՍԱՊԾ-ում խժդժություններ են. լուրջ կոնֆլիկտ է հասունացել. աշխատակազմի ղեկավարը չի ուզում լռել
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ում ստուգումներից հետո իշխանկարապետյանական թիմում լուրջ խժդժություններ են սկսվել: Մեր ունեցած տեղեկություններով՝ աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը դժգոհել է, որ այլևս չի պատրաստվում աչք փակել Իշխան Կարապետյանի և Եղիշե Մարգարյանի ապօրինությունների վրա, ինչը դարձել է լուրջ կոնֆլիկտի առարկա:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին հայաստանյան երկու կազմակերպություն արտերկրից մարգարին է ներկրել ու կարագի անվան տակ 14 տոննա վաճառել պաշտպանության նախարարությանը: ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է անցկացրել և պարզել, որ այդ կազմակերպությունը ՊՆ-ին խաբելու միջոցով միլիոնավոր դոլարներ է գրպանել: Գործով անցնում են ՍԱՊԾ մի շարք աշխատակիցներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում