ՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավորՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողինԱյս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան«Էդ վիսակավոլտը 5 տարի է կա, հիմա էլ շինարություն են անում, ի՞նչի են փակել չեն թողնում աշխատենք»Արփինե Սարգսյանը կարճատև արձակուրդ կգնա«Իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, բայց քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որևէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, լուռ է…». Հակոբ ԲադալյանԿոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանըԵմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են երկու սաուդյան նավթատար նավերի վրաԲաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականոպթյան առաջնային բաղկացուցիչը. ՇարմազանովԻնչու՞ չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ. ադրբեջանագետ0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ինՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան ռազմական բազաներին. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
ՀՀ նախագահի աշխատակազմն արձագանքել է Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակի վերաբերյալ լուրերինՊետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց․ Վահե ՀովհաննիսյանՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
Չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ Աբրահամյան
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել են
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ1 միլիարդ դրամ գրավ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Արցախի թեմի առաջնորդը մեկուսացել է. 168․am
Ռուսաստանցի միլիարդատերերը միջոցներն արտասահման են դուրս բերում նաև Հայաստանի միջոցով. BloombergՎարորդական իրավունքի վկայական ստանալու համար գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ իրավապահները կապարակնքել են տոնավաճառի տաղավարների մի մասը
Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 23-ի դրությամբՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՕկուպացված Ակնայում խոշոր հրդեհ է բռնկվել
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
Ուկրաինան շարունակում է հարվածել Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններին ու պահեստներինԱՄՆ-ն B-1 ռմբակոծիչով հարված է հասցրել ԻրանինՄԻՊ-ն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամասԻրանը հայտնել է Իրաքի հետ սահմանային անցակետում ԱՄՆ-ի կողմից հարվածի մասին. կան զոհեր և վիրավորներ
Արխիվ

Բժշկի վարպետությունը կյանքեր է փրկում. Արամյանց ԲԿ-ում բարդ դեպքերը լուծում ունեն

Մասնագիտական լուրջ ավանդույթներ ունեցող Արամյանց բժշկական կենտրոնի մասնագետների աշխատանքի սկզբունքն է՝ երբեք չմերժել պացիենտին, եթե անգամ պետք է կատարել ռիսկային ու շատ բարդ վիրահատություն: Պացիենտը երբեք անելանելի դրության մեջ իրեն չպետք է զգա ու ապաքինման հույսը չպետք է կորցնի: Ու երբ քո գործի պրոֆեսիոնալն ես ու կարողանում ես ռիսկերը ճիշտ գնահատել, չես վախենում վերցնել պատասխանատվություն՝ օգնելու անգամ ծանր վիճակում գտնվող պացիենտին, ով իր առողջությունը ու կյանքը վստահում է քեզ:

Օրերս Արամյանց բժշկական կենտրոնի բժիշկներ ընդհանուր վիրաբույժ, պրոֆեսոր Սասունի Խաչատուրի Գրիգորյանի ղեկավարությամբ, կատարել են երկու շատ բարդ վիրահատություններ, որոնք իրականացնելու համար մեծ վարպետություն ու համարձակություն էր անհրաժեշտ:

Հեռացվեց 8 կգ կշռող հսկայական փայծաղը, լուծվեց աղիքային անանցանելիությունը

57-ամյա Մովսես Հակոբյանի մոտ հայտնաբերվել էր լիմֆոլեյկոզ(արյան քաղցկեղի ծանր տեսակներից), ու նաև երկար ժամանակ է՝ բուժում էր ստանում Մոսկվայում: Ունենալով պրոգերսիվ և ագրեսիվ ընթացք՝ հիվանդությունը խորացել և հանգեցրել էր արյան կազմի զգալի շեղումների, ինչը բերել էր մի շարք բարդությունների առաջացմանը: Մասնավորապես հիվանդի մոտ առկա էր ընդհանուր հյուծվածություն, արտահայտված անեմիա, փայծաղը զգալիորեն մեծանալով՝ զբաղեցնում էր որովայնի մեծ մասը՝ հասնելով մինչև փոքր կոնքի խոռոչ: Այն կարող էր հեշտությամբ պատռվել, ներքին արյունահոսության պատճառ դառնալ ու կյանքի համար վտանգավոր լինել: Բացի այդ, պացիենտի մոտ սիգմայաձև աղիքում հայտնաբերված ուռուցքը բերել էր աղիքային անանցանելիության՝ խորացնելով օրգանիզմի ներքին թունավորումը, այսինքն՝ աղիքները չէին կարողանում գործել: Բարդացել էր նաև լիմֆոլեյկոզը, ինչի հետևանքով խիստ նվազել էր արյան տոկոսը: Այսպիսի ծանր վիճակում պացիենտը դիմել էր Արամյանց ԲԿ մոտ 25 օր առաջ՝ քաջատեղյակ լինելով Սասուն Գրիգորյանի ու Արամանց ԲԿ մյուս մասնագետների մասնագիտական վարպետությանը:

Բժիշկների առջև աղիքի անանցանելիությունը վերացնելու, փայծաղը ու որովայնում գտնվող մեծացած ավշային հանգույցները հեռացնելու խնդիր էր դրված: Կատարեցին բարդ վիրահատությունը տեխնիկական ճիշտ լուծումներով՝ զգուշորեն հեռացնելով շուրջ 8 կգ կշռող փայծաղը.այն հենց վիրահատության ժամանակ փայծաղը կարող էր պատռվել և կյանքի համար սպառնալիք հանդիսանալ: Բացի այդ, հիվանդն արյան պակասություն ուներ, ուստի արյան կորուստը ևս կյանքի հետ կարող էր համատեղելի չլինել: Այդ ամենը ճիշտ հաշվարկելով՝ բժիշկները՝ արյան նվազագույն կորստով հեռացրեցին փայծաղը և մեծ թվով ավշային հանգույցներ:

Վիրահատության հաջորդ խնդիրն ուռուցքի հեռացումը և դրա հետևանքով առաջացած աղիքային անանցանելիության վերացումն էր: Սակայն վիրահատության ընթացքում պարզվեց, որ այն գտնվում էր ուղիղ աղիքի վերին հատվածում և ոչ թե սիգմատիկ աղիքում՝ ինչպես նախապես ցույց էին տվել կատարված հետազոտությունները, հետևաբար նույն վիրահատության ընթացքում այն հեռացնելը պացինետի համար կարող էր ճակատագրական դառնալ արյան մեծ կորստի հետևանքով:

«Վիրաբուժության բնագավառում հմուտ մասնագետը նա է, ով կարողանում է ոչ միայն համատեղել ռիսկը և զգուշավորությունը, այլև հասկանալ, թե որտեղ կարելի է ռիսկի դիմել և երբ պետք է կանգ առնել»,-ասում է պրոֆեսոր Սասուն Խաչատուրի Գրիգորյանը:

Ուստի փորձառու բժիշկները հենց տեղում փոխեցին խնդրի լուծման մարտավարությունը. որոշվեց ուռուցքի հեռացումը հետաձգել մինչ պացիենտի օրգանիզմի կազդուրվելը այս վիրահատության ժամանակ արյան կորստից ու օրգանիզմի տարած սթրեսից: Աղիքների անցանելիության ապահովման համար որովայնի վրա առանձին կտրվածք արվեց, որի միջով դուրս բերվեց ուռուցքից ավելի վերև գտնվող աղեգալարը, կարվեց որովայնի մաշկը, իսկ հաջորդ օրն աղիքը հատվեց, ինչն ապահովեց աղիքների պարունակության արտահոսքը: Լեղիներն արդեն սկսել են գործել, և անանցանելիությունը վերացել է:

Բուն ուռուցքի հեռացման վիրահատությունը տեղի կունենա 2-3 ամիս անց:

Հիվանդն իրեն արդեն լավ է զգում ու շնորհակալ է: Վիրահատության արդյունքում նրա մոտ զգալիորեն նվազել է լեյկոցիտների քանակը, բարելավել ուռուցքային հիվանդության ընթացքը.«Եթե նայում ես բժշկի աչքերին և հասկանում, որ նա կիսում է քո ցավը, ուրեմն նա իսկական բժիշկ է»,-մեզ հետ զրույցում նկատեց Մովսես Հակոբյանը:

Հեռացվեց սերտաճած չարորակ ուռուցքը ու վերականգնվեց աղիքի անընդհատությունը

68-ամյա Համբարձումի մոտ էլ Արամյանց ԲԿ-ի մասնագետները չարորակ ուռուցք էին հայտնաբերել հաստ աղիքի կամ խթաղու վերելակ հատվածում, լյարդային ծնկան շրջանում: Դեպքն արտառոց էր նրանով, որ հիվանդն իրեն բավականին առույգ էր զգում: Դիմել էր կենտրոն, քանի որ սկսել էր նիհարել անհասկանալի պատճառով, իսկ մինչ այդ ընդհանուր թուլությանը, դիսկոմֆորտին երբեք հատուկ ուշադրություն չէր դարձրել: Մի շարք հետազոտություններից հետո Համբարձումն Արամյանց ԲԿ-ում վիրահատության ենթարկվեց կրկին ընդհանուր վիրաբույժ, պրոֆեսոր Սասուն Խաչատուրի Գրիգորյանի ղեկավարությամբ:

«Երբ հիվանդը քեզ է նայում հույսով ու հավատով, եթե նույնիսկ շանսերն այնքան էլ մեծ չեն, անում ես ամեն ինչ՝ նրան փրկելու համար: Ցավոք, մեր ժողովուրդը դիմում է բժշկի, երբ դանակն արդեն ոսկորին է հասնում, այդ պատճառով միշտ չէ, որ ստանում ես ամենացանկալի արդյունքը, սակայն առնվազն պետք է ապահովել պացիենտի կյանքն ու նորմալ կենսագործունեությունը»,-ասում է Սասուն Խաչատուրի Գրիգորյանը:

Վիրահատությունը բարդ էր այնքանով, որ ուռուցքը սերտաճած էր որովայնի հետին պատին, այսինքն՝ մեջքի հատվածում եղած հյուսվածքներին: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ գործը վարպետից է վախենում: Վիրահատությունը բարեհաջող ավարտին հասցրեցին: Վիրահատության ընթացքում ուռուցքի հետ միասին հեռացվեց հաստ աղիքի ամբողջ աջ հատվածը: Հնարավոր եղավ նաև ստուգել որովայնում առկա մեծացած ավշահանգույցների առկայությունը, որոնք կարող էին մատնանշել մետաստազների հնարավորությունը: Հայտնաբերվել և հեռացվել են այդպիսի մեկ մեծ և մի քանի փոքր ավշահանգույցներ: Վիրահատության ընթացքում վերականգնվել է նաև աղիքի անընդհատությունը:

Մի քանի օր անց արդեն հիվանդը դուրս կգրվի հիվանդանոցից: Իհարկե, առավել շոշափելի արդյունքի համար պացիենտը դեռ պետք է քիմիաթերապիայի կուրս անցնի: Ու նա վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու: Ավելին, նա արդեն ակտիվ կյանքի պլաններ է գծում: Արարատ սարը հաղթահարած Համբարձումը 2018-ի օգոստոսին պատրաստվում է նվաճել Սիփան սարը՝համոզված լինելով, որ բժիշկների պրոֆեսիոնալիզմն ու իր առողջության վերագտնման հարցում հետևողականությունը թույլ կտան բառի ուղիղ իմաստով նվաճել ցանկալի բարձունքը:

sasun grigoryan2 sasun grigoryan1 aramyanc bk

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական