Կարեն Կարապետյանն այդպես էլ չսիրեց Արծվիկ Մինասյանին
Վարչապետ Կարեն Կարապետյանն առիթը բաց չթողեց հերթական անգամ նկատողություն անելու Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին:
Ու թեև դեռ լարվածության սկզբնական փուլում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատել էր, որ «անձնական ու անհատական հակվածությամբ երկար ճանապարհ չեն կարող գնալ», սակայն ինպչես ժամանակը ցույց տվեց, «հակվածությամբ» տարի գլորեցին ու պատրաստվում են նույն լարվածությամբ «միասին շարունակել ճանապարհը»:
Տարեվերջյան նիստի ժամանակ էլ նույնիսկ վարչապետն, այսպես ասած, «բշտեց» Արծվիկ Մինասյանին:
Այն ժամանակ, երբ նախարարը գործադիրին ներկայացրեց «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը և նշեց, որ սահմանված կարգով կառավարություն պետք է ներկայացվի բարեփոխումների և միջոցառումների ծրագիրը, վարչապետը հետաքրքրվեց, թե կոնկրետ ե՞րբ են պատրաստվում ներկայացնել ծրագիրը:
Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, թե կներկայացվի 2018 թվականի ընթացքում: Վարչապետին հենց այսքանն էր հարկավոր.
«Մի տարի ծրագիր եք ներկայացնո՞ւմ»,-հարցրեց նա, ու հաշվի չառնելով Արծվիկ Մինասյանի պատճառաբանությունները՝ հանձնարարեց. «Հունվարի վերջ, մե՛կ ամիս»: